Բաժիններ՝

Facebook –ը վերականգնել է նորմալ ռեժիմով աշխատանքը

Facebook սոցիալական ցանցը վերականգնել է ստատուսների եւ մեկնաբանությունների ֆունկցիաների նորմալ աշխատանքը` տեխնիկական սխալի շտկումից հետո, հաղորդում է  Digit.ru-ն` վկայակոչելով  Facebook-ի ռուսաստանյան գրասենյակի մամուլի ծառայությանը:

Facebook-ի մի շարք օգտատերեր այսօր դժվարությունների են հանդիպել ստատուսներ եւ մեկնաբանություններ հրապարկելիս, ինչպես նաեւ անձնական հաղորդագրությունների հետ ֆայլերի եւ լուսանկարների ներբեռնման ժամանակ:

«Այսօր ցանցի տեխնիկական սպասարկման ժամանակ սխալ է տեղի ունեցել, ինչը որոշակի ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտվել է ստատուսների եւ մեկնաբանությունների հրապարկումը: Մենք արագ լուծել ենք խնդիրը եւ հիմա աշխատում ենք 100%-ով»,-ասել են Facebook-ից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս