
iPad Air եւ iPad mini նորացված պլանշետների վաճառքը կսկսվի նոյեմբերից

Նոր iPad Air-ի եւ երկրորդ սերնդի iPad mini –ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերին` «առաջին ալիքի» երկրներում, հայտարարել է Apple-ի փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը: Digit.ru-ի փոխանցմամբ` «Air» անվանումն ստացել են հինգերորդ սերնդի iPad պլանշետները: Երկու պլանշետներն էլ ունեն A7 64-բիթանոց պրոցեսորներ, որոնք նման է «iPhone 5S»-ում օգտագործվող չիպին:
Արդիականացված iPad Air-ի գինը, ինչպես նախորդ մոդելինը, ԱՄՆ-ում կսկսվի 499 դոլարից: Բացի ԱՄՆ-ից, նոյեմբերին մոդելը վաճառքում կլինի նաեւ մի քանի տասնյակ եվրոպական եւ ասիական երկրներում: «Առաջին ալիքի» երկրների մեջ անգամ Ռուսաստանը չի մտնում: iPad mini –ն ԱՄՆ-ում կարժենա 399 դոլար: