Բաժիններ՝

Մեկ միլիոն ռուսաստանցիներ ինտերնետ են օգտագործում միայն շարժական սարքերի միջոցով

Մեկ միլիոն ռուս ինտերնետ են օգտագործում միայն շարժական սարքերի միջոցով: Այս մասին հայտնում է « Ռիա Նովոստին»` նշելով, որ այս մասին հայտնել է « TNS Ռուսաստան»-ի ներկայացուցիչ Ինեսսա Իշունկինան RIW- 2013 համաժողովի ժամանակ: Նա նշել է, որ Մոսկվայում ինտերնետ օգտվողներից յուրաքանչյուր չորրորդը բջջային ինտերնետից է օգտվում: Այդ թվում՝ միայն մայրաքաղաքի օգտվողները կազմում են Ռուսաստանում բջջային ինտերնետ օգտվողների թվի 21%-ը:

Շարժական ինտերնետից օգտվողների շրջանում ժողովրդականություն են վայելում նախևառաջ որոնողական կայքերը: Երկրորդ տեղում են գտնվում քարտեզները, որոնք մարզերում գրեթե պահանջարկ չունեն. շրջաններում առավել տարածված են ու երկրորդ տեղում են գտնվում սոցիալական ցանցերը:

Պլաշետներով ինտերնետից օգտվողները շարժական ինտերնետ օգտագործողների մոտ 9 % -են կազմում: Ըստ « TNS Ռուսաստանի» դիտարկումների` պլանշետներով ինտերնետ մուտք գործողների թվի մեծացում է նկատվում ամանորյա տոներից հետո: Սմարթֆոններով ինտերնետ մուտք գործողների աճ նկատվում է սեպտեմբերի 1-ից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս