Samsung-ը սմարթֆոնների վաճառքով առաջ է անցել Apple-ից
Samsung ընկերությունը 2013 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ-ում սմարթֆոնների վաճառքով գերազանցել է Apple-ին Այս մասին հայտնում է Fortune-ը՝ վկայակոչելով Consumer Intelligence Research Partners (CIRP)-ի հետազոտությունը: Samsung-ի մասնաբաժինը նշյալ ժամանակահատվածում եղել է 38%, իսկ Apple-ինը 34 %:
Նշվում է, որ երրորդ եռամսյակը ավարտվում է սեպտեմբերի 30-ին: CIRP-ի փորձագետների խոսքով՝ Samsung-ին հաջողվել է ցուցադրել լավագույն արդյունքներ, քանի որ մի շարք օգտատերեր հետաձգել են Apple-ի սմարթֆոնների գնումը՝ սպասելով iPhone- 5S և 5C-ի վաճառքներին: