Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի վարչապետը Facebook-ին անպատասխանատվության մեջ է մեղադրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը  Facebook-ի ղեկավարությանը մեղադրել է անպատասխանատվության մեջ: Քեմերոնը նման հայտարարությամբ հանդես է եկել սոցիալական ցանցի կողմից բռնության տեսարանների հրապարակումը կրկին թույլատրելու որոշման հետ կապված:

«Facebook –ի կողմից անպատասխանատու է հրապարկել գլխատման տեսանյութ, հատկապես` առանց նախազգուշացման: Ցանցի ղեկավարությունը պետք է բացատրություն տա իր գործողությունների համար մտահոգված ծնողներին»,-գրել է վարչապետը Twitter-ի իր էջում:

Facebook-ն իր հերթին հայտարարել է, որ սոցիալական ցանցը պետք է մարդկանց հնարավորություն տա տեղեկատվություն փոխանակել,  այդ թվում` մարդկանց իրավունքների խախտման, ահաբեկչության եւ բռնության հարցերի վերաբերյալ: Սոցիալական ցանցից նշել են, որ երբ խոսքը բռնության գովաբանման մասին է, այդ ժամանակ Facebook-ն այլ քաղաքականություն է իրականացնում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031