Բաժիններ՝

Ինչպես սմարթֆոնով տաքացնել ձեռքերը. Սիբիրի ծրագրավորողների նոր հավելվածը՝ Android-ի համար

Կազանում անցկացված Android հավելվածների մրցույթում առաջին տեղը գրավել է «Ջերմության ճառագայթներ» հավելվածը, որը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել ջեռակի (грелка)։

Հատկանշական է, որ ծրագիրը մշակվել է ցուրտ եղանակով հայտնի Սիբիրի ընկերություններից մեկի կողմից։ «Ճանապարհին» («В Пути») կոչվող ընկերությունը, որը մատուցում է ճանապարհային ուղեկիցների փնտրման ծառայություն, ստացել է 200 հազար ռուբլի մրցանակ։

Ընկերության աշխատակիցները նշում են, որ հավելված-ջեռակի արդյունավետությունը կախված է սմարթֆոնի տեսակից և էկրանի պայծառության կարգավորումներից։ Սակայն կոնկրետ չի նշվում, թե հավելվածը որ մոդելների վրա է լավագույնս աշխատում։

Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում՝ Heat Rays անվամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031