Եվգենի Կասպերսկին Հայաստանում է ու հասցրել է արդեն մի քանի հայերեն բառ սովորել (տեսանյութ)
Հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի( ՀՊՃՀ) 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության շաբաթ» միջոցառումների շարքը: Այս կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին` իր թիմով:
Այսօր` հոկտեմբերի 17-ին «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության փորձագետները հանդիպեցին Պոլիտեխնիկի ուսանողների հետ ու պատասխանեցին մասնագիտական որոշ հարցերի, հանդիպմանը ներկա էր նաև Եվգենի Կասպերսին, ով ևս ողջունեց ուսանողներին ու ասաց, որ հասցրել է արդեն մի քանի հայերեն բառ սովորել:
Մանրամասները` տեսանյութում:
Հ.Գ. – Ե.Կասպերսին սիրով լուսանկարվեց, սակայն նշեց, որ 168.am-ի հարցերին կպատասխանի միայն վաղը:
Նշենք, որ վաղը`հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ-ում կբացվի «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության ուսումնական կենտրոնը, որից հետո նախատեսվում է հանդիպում լրագրողների հետ: