Բաժիններ՝

ineed.am. շուտով հնարավոր կլինի համատեղ տաքսի պատվիրել

Ընդամենը 1-2 օրից կգործարկվի նոր ineed.am ինտերնետային կայքը, որը հնարավորություն կտա գրանցվել և համատեղ տաքսի պատվիրել, եթե ուղևորվելու եք միևնույն ճանապարհով՝ այդպիսով խնայելով ձեր գումարը: Նոր նախագծի հեղինակն «Այբ» դպրոցի փոխտնօրեն Արթուր Խալաթյանն է, իսկ այն կյանքի կոչելու համար դպրոցի աշակերտներին երբեմն օգնում են դպրոցի ինֆորմատիկայի երկու ուսուցիչները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ineed թիմի անդամ Շահանե Առուշանյանը:

«Ամենայն հավանականությամբ, մենք ապագայում աշխատելու ենք դպրոցների հետ, քանի որ աշակերտներին հաճախ անհրաժեշտ է լինում տեղափոխել տուն և՝ հակառակը, իսկ տվյալ դեպքում այս ծառայությունը կարող է շատ ձեռնտու լինել»,- ասաց Շ. Առուշանյանը: Նրա խոսքով` ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի գրանցվել կայքում, քարտեզի վրա նշել ճանապարհը` սկզբնական և վերջնական կետերը, ժամերը և այն, թե ձեր ճանապարհը միայն ձեր ընկերների հե՞տ եք ցանկանում կիսել, թե՞ անծանոթի հետ էլ կգնաք միևնույն ճանապարհով:

«Այսինքն` կայքում գրանցվելով և համապատասխան նշումները կատարելով՝ դուք կկարողանաք համատեղ տաքսի պատվիրել ու կիսել գումարը: Իսկ գումարը կիսելու եք՝ կախված նրանից, թե ով որքան ճանապարհ է գնալու»,- ասաց Շ. Առուշանյանը:

Նա նշեց նաև, որ այս գաղափարով իրենք մասնակցել են  Startup Cup-ին և Digicamp-ին. Digicamp-ում դրանով առաջին տեղն են զբաղեցրել: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք համագործակցելու են հաղորդակցման ծառայությունների հետ: Մասնավորապես՝ Rostelecom ընկերությունն արդեն համագործակցության հետաքրքրություն է ցուցաբերել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս