Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն առաջնորդվում է Արցախում ևս իր ամբողջական իշխանությունը հաստատելու մղումով, որը նրան առայժմ չի հաջողվում, ինչի պատճառով նա երբեմն նաև նյարդային ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, ինչպես դա արել է երեկ։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը զանգել է ԿԲ նախագահին ու ասել՝ լսի, հա… Չգիտեմ, ընդհանուր վիճակն է Հայաստանում փոխվել և բյուջեի կատարողականից, որ շուտով կքննարկվի ԱԺ-ում, կտեսնեք, թե ինչպիսի մեծ խնայողություններ են եղել՝ շրջագայություններ և այլն: Երևի մարդիկ ոգևորվել են: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպառնացել է»:
Նման մեծամիտ բաժանումներ իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ ամենահզոր երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք չեն հրաժարվում որևէ ներդրումից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում: Երկրորդ՝ ներդրումները «ուզելով» չեն գալիս:
«Մենք չգիտենք, թե փակ դռների ետևում ինչ հարցեր են քննարկվել, ինչպես են կողմերը փոխում կամ ձևավորում իրենց դիրքորոշումները, ինչ հանգամանքների ներքո, բայց ես ներկայումս դժվար եմ գտնում տրամաբանական թելը»։
«Չփորձելով խորը վերլուծություններ անել դավադրությունների հնարավորության մասին՝ կասեմ, որ ներքին քաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունն այս դեպքում առավել քան շաղկապված են, և ավելորդ զգուշավորությունը ոչ մի կողմի չէր խանգարի»,- ասել է նա:
Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։
Այս պայմաններում որքան էլ վարչապետը հուսադրող թվեր հրապարակի, տնտեսության վիճակը դրանից չի լավանա։ Վիճակագրական աճերն ինքնին ոչինչ են, եթե դրանց արդյունքը տեսանելի չէ։ Տարիներ շարունակ Հայաստանում այդպես է եղել, այսօր էլ ոչինչ չի փոխվել։
«Կարծում եմ՝ դա պետք է լինի այնպես, որ միայն Հայաստանը չլինի պահանջատիրոջ դերում, այլև Ադրբեջանը պատրաստ լինի ամբողջությամբ ընդունելու այդ առաջարկները: Այստեղ կարևոր է, որ Ադրբեջանը չփորձի մեկ կամ երկու ոչ էական դրույթ ընդունել՝ փորձելով ստվերել մնացած կարևոր դրույթները»:
Վերջին շրջանում մի տեսակ վատ նախադեպ է ստեղծվել. որ ոլորտի հաջողությունների մասին Նիկոլ Փաշինյանը սկսում է խոսել, միտումները շատ արագ փոխվում են։ Ոչ թե դեպի լավն են գնում, այլ՝ հակառակը։
Ուշագրավն այն է, որ համանախագահների երևանյան այցից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ շուտով կկարողանան ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում։
«Այո, չեմ բացառում, որ ՀՀ իշխանությունների միջամտությունը լինելու է Արցախի նախագահական ընտրություններին, բայց Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել է, որ շրջանում չի միջամտելու Արցախի ներքաղաքական հարցերին, առավել ևս՝ ընտրական պրոցեսներին»:
Հետհեղափոխական շրջանում կրթության ոլորտի հիմնական զարգացումներից մեկը դպրոցների տնօրենների և բուհերի ռեկտորների ընտրության հետ էր կապված։ Տարիներ առաջ Հայաստանն անցավ դպրոցների և բուհերի ղեկավարներին ընտրելու մեխանիզմին։ Նախկինում այդ պաշտոնյաները նշանակվում էին։
Պետական եկամուտների կոմիտեն չի դադարում զարմացնել բյուջեի եկամուտների հավաքագրման բարձր կատարողականով։ Անցած տարվա թերակատարումից հետո ՊԵԿ-ը միայն երկնիշ աճ է արձանագրում, այն էլ՝ ոչ պակաս 20-25 տոկոսից։
Ժողովրդական պարզ բառապաշարում այս գործընթացն առայսօր էլ որակվում է օտար` «ղումարբազություն» բառով: Համաձայն եմ` տնտեսական առաջընթաց, աշխատանք ու բարեկեցություն խոստացած իշխանությունները համարյա բոլոր ոլորտներում հակառակն են անում: Բայց չեմ կարծում, որ «ղումարբազության» ոլորտում աշխատատեղերի կրճատումը կարելի է տնտեսական աղետ ընկալել:
«Ռուսաստանն ըստ էության հարցը թողեց անլուծելի այնքան ժամանակ մինչև հայկական կողմը զիջի իր դիրքերը, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանը միայնակ երկար չի դիմակայելու ստեղծված իրավիճակին, քանի որ Հայաստանը միակն էր, ով դեռ հավանություն չէր տվել Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը»։
Բավականին ոչ միանշանակ իրավիճակ է ստացվում, և բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ի՞նչ է այնուամենայնիվ տեղի ունեցել Ղազախստանի այցի ընթացքում, և ինչո՞ւ տեղի չի ունեցել Փաշինյան-Պուտին՝ մինչ այդ նախատեսված հանդիպումը։
Վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլի ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի տնտեսությունը հեղափոխական տեմպերով առաջ է գնում. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է ընդհուպ մինչև 9,2 տոկոս ակտիվություն։
Թվում էր, թե այդ ամենից հետո քաղաքական իշխանությունն այլևս ունի բոլոր հնարավորությունները` անցնելու ժողովրդի խնդիրների լուծմանը։ Խնդիրներ, որոնց մասին ժամանակին բազմիցս բարձրաձայնում էր Նիկոլ Փաշինյանը։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ։
Գոգոլաշվիլիի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կիրականացվի, ավելի մտահոգիչ է վիզային դյուրացման բանակցություններում հաջողություններ արձանագրելու հարցը, որում կա և՛ հայկական, և՛ եվրոպական գործոն, և ԵՄ-ի կողմից այս հարցում պահանջները գուցե ավելի սուր դրվեն։
Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը շտկելու համար կհրապարակի ՀՀ համար նման կարևորության գործընկեր կառույցի նամակի բնագրի ֆոտոպատճենը, որը երկրի համար ունի քաղաքական, հանրային, իրավական լուրջ նշանակություն։
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչ օրս փորձ չի արել կապի դուրս գալ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ և որոշակի պարզաբանումներ տալ՝ անցած կիրակի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված երևանյան միջադեպի առնչությամբ:
Շատ հաճախ կարևորելով բյուջեի եկամուտները, մի տեսակ ստվերում ենք թողնում ծախսերը։ Մինչդեռ դրանք պակաս կարևոր չեն և լուրջ դերակատարում ունեն՝ հատկապես տնտեսական գործընթացներում։
«Ռուսաստանը դեմ չէր որևէ սցենարի. կողմ էր Զասի նշանակմանը, եթե դա ունենար լիակատար կոնսենսուս, բայց անցանկալի էր ՀՀ ներկայացուցչի նշանակումը ևս մեկ անգամ, քանի որ Հայաստանը խախտեց գործընկերային պարտավորությունները»,- ասաց մեր մոսկովյան աղբյուրը։
«Մենք ընդհանրապես չգիտենք, թե Մշակույթի նախարարությունն ինչ է անում, մարդիկ գնում են գործի՝ ի՞նչ են անում, սա ամենաաղմկահարույց խնդիրներից մեկն է»,- ընդգծեց Ժիրայր Դադասյանը։
Պաշտոնապես հրապարակվեց 2019թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Հենց սկզբից հարկավոր է արձանագրել, որ այս փաստաթուղթն ավելի շատ լրագրողներին է հետաքրքրում, քան ուսումնասիրողներին: Պատճառն ակնհայտ է` եռամսյակը կարճ ժամկետ է տնտեսական գործընթացների գնահատման համար:
Այս տարվա առաջին եռամսյակում վիճակագրական կոմիտեն Հայաստանում արձանագրել է 7,1 տոկոս տնտեսական աճ։ Խոսքը նախնական գնահատականի մասին է, բայց պետք է ենթադրել, որ հետագայում այն էական փոփոխության չի ենթարկվի։ Սովորաբար այդպես է լինում։
«Անցումային արդարադատությունը հաճախ կիրառվում է, երբ կան մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, մեծածավալ կոռուպցիա: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընդամենը մի քանի ամիս, ուստի դա ավտոմատ չէ»։
Տպավորիչ շարք է, չէ՞… Աշխարհի ամենահետամնաց երկրների կողքին Հայաստանի համար «պատվավոր» տեղ ապահովելը, թերևս, ներկայիս իշխանությունների մանկության վարդագույն երազանքն է եղել, դեպի որի իրականացումը նրանք մեծ քայլերով գնում են։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խիստ մտահոգել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հասարակության շրջանում աճող հեղինակությունն ու բարձր ռեյտինգները։
«Ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումն առանց այդ պաշտոնից ետկանչի, որը ՀԱՊԿ անդամ բոլոր մյուս երկրները, առավելապես՝ Ռուսաստանը, դիտարկեց՝ որպես անհարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից»։