
Աշխարհի ամենաարդա՛ր ՀՀ քննչական կոմիտե, իսկ պարզելո՞ւ եք, թե ով է ձայնագրել, գաղտնալսել մարդկանց անձնական խոսակցությունը. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Աշխարհի ամենաարդար ու անկողմնակալ ՀՀ քննչական կոմիտե, իսկ պարզելո՞ւ եք, թե ով է ձայնագրել/գաղտնալսել մարդկանց անձնական խոսակցությունը, ո՞վ է փոխանցել՝ ում և ով է դա հրապարակել: Այս առիթով քրեական վարույթ չնախաձեռնելով՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ գործ ունենք անկախ իրավապահ համակարգ-իշխանություն տանդեմի հետ, որը հետապնդում և հալածում է բացառապես օրվա իշխանություններին քննադատող անձանց և կառույցներին:
Գլխավոր դատախազի ընկերուհի ՄԻՊ (նիպ), դուք ասելու բան չունե՞ք:
Չէ, ես իհարկե գիտակցում եմ, որ այս հարցերս ծիծաղելի են ու հռետորական, բայց և այնպես, ուզում եմ հասկանալ՝ էս գրողի տարած երկրում կա՞ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածելու մի մեխանիզմ, որն էսքան լկտի ու օրենքի վրա թքելով չի արվում:
Շնորհակալություն»: