«Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի». Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու, Վեհափառ Հայրապետի դեմ քրեական հետապնդման նախապատրաստության և փաստաբանի ձերբակալության դրսևորումներով:

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. այդ կարմիր գծերը ձևավորում է ժողովուրդն՝ իր դիմադրության կարողությամբ:

Եվ դրա մասին ուղղակիորեն խոստովանել է Փաշինյանը՝ իր բոլոր հանցանքներն ու ձախողումներն արդարացնելով ժողովրդի կողմից հեղափոխություն չիրականացնելու սին փաստարկով:

Վստահ եմ՝ վայրի ու խավար հողմերը կգան ու կերթան, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կմնա կանգուն՝ որպես ապավեն մեր հավատքի ու ազգային ինքնության:

Ամուր կանգնե՛նք մեր հավատքի ու ինքնության համար դիմադրության դիրքերում»:

Տեսանյութեր

Լրահոս