Թուրքիան աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող 11-րդ երկիրն է

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ալբանիայում մասնակցել է «Ալբանիա-Թուրքիա գործարար աշխարհի» հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Յըլմազը, խոսելով երկրի տնտեսության մասին, հայտնել է, որ ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի տնտեսական աճը 2025-ին կանցնի 1.5 տրիլիոն դոլարը։ Ըստ նրա՝ երբ դիտարկվում է գնողունակության համարժեքությունը, ապա Թուրքիան աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող 11-րդ երկիրն է, իսկ Եվրոպայում՝ 4-րդը։

Անդրադառնոլով Թուրքիա-Ալբանիա տնտեսական հարաբերություններին՝ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ առևտրի ծավալները հասնում են 1 մլրդ դոլարի։ Մինչ օրս թուրքական ընկերություններն Ալբանիայում իրականացրել են 37 նախագիծ՝ 1.8 մլրդ դոլար արժողությամբ, որոնք վերաբերում են տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտին։

Շեշտվել է, որ թուրքական ընկերությունների համար Ալբանիայում կան զգալի հնարավորություններ ներդրումների համար հատկապես առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031