Լուրջ սպառնալիք
«Միանշանակ այս ամենը կապ ունի տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդման ցանկության հետ, որի գլխավոր թիրախն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԱՄՆ-ի սրված հարաբերություններն են և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Նախկինում երբեք նման ծավալների աջակցության մասին խոսք չի եղել։ Այդ միջոցները հիմնականում նախատեսված են Կասպից ծովում հարավային սահմանի անվտանգության ամրապնդման համար»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով 2018-2019 ֆինանսական տարում ԱՄՆ-ից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությանը, որը կազմելու է ավելի քան 100 միլիոն դոլար։
Ըստ նրա՝ նման ծավալի համագործակցության դեպքում կան սպառնալիքներ, քանի որ չկան երաշխիքներ, թե այդ միջոցներն ինչպես և երբ կարող են կիրառվել ԼՂ հակամարտության գոտում, թեև դրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին տրամադրում է որոշակի ոլորտում որոշակի աշխատանք իրականացնելու համար, հստակ կերպով։
Մեզ հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասել է, որ հայկական կողմն այս իրավիճակում, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, պետք է հնարավորինս բալանսավորի իր արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները և Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունները։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: