ՔԿ-ն զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով. Սոնա Տռուզյան

«Փաստինֆո» կայքի խմբագիր Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔԿ-ն զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով…

Քիչ առաջ Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ։Նկատենք՝ չեն ասում, որ վարույթ չի նախաձեռնվել։

Հենց ՔԿ-ից են «Փաստինֆո»-ին հայտնել, որ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Իսկ ձայնագրության մեջ Նաթան Սրբազանի հետ հեռախոսազրույցում կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանը բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։

Նկատենք՝ քրեական գործը չի նախաձեռնվել մասնավոր զրույցներ, անձնական տվյալներ հրապարակելու համար, այլ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելու համար, հետեւապես ում դեմ է քրեական գործը, եթե ոչ Վեհափառի՝ Նաթան Սրբազանի՞, որին միայն բողոքում է նախկին հոգեւորականը, թե վերջինի՞ս, որը բողոքում է, թե իրեն հավաքներին մասնակցելու հորդոր է հնչել։

Իրերը պետք է իրենց անունով կոչել։

Եվ հետո՝ բառախաղով զբաղվել պետք չէ, «Փաստինֆո»-ն չի գրել քրեական հետապնդում է հարուցվել, այլ քրեական վարույթ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031