Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ, բայց՝ պայմանով․ Axios

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում. հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Axios-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Զելենսկին այդ մասին տեղեկացրել է Թրամփին վերջին հեռախոսազրույցի ժամանակ։

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներն առանձնազրույց են անցկացրել Վաշինգտոնում: Դրանից առաջ Թրամփը զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ Տունը նաև հույս է հայտնել, որ Բուդապեշտում նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կարող է մասնակցել նաև Ուկրաինայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031