Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվում է 100-ից ավելի ապրանքատեսակ: Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄԷ օդային բեռնափոխադրումների գինն ավելացել է՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով գործարարների համար:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատճառներ փնտրել իր հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավոր ձախողումն արդարացնելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ՀԴՄ կտրոններին՝ նշելով, որ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ այս տարի Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել:
Վերնագիրն անցած կիրակի Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններում հաղթած թեկնածուի կարգախոսն է: 1990 թվականից երկրի անփոփոխ ղեկավար Նուրսուլթան Նազարբաևն այս տարվա մարտին հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից:
«Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել»։
Ներքին լարվածությունը Հայաստանում չի հանդարտվում։ Իշխանափոխությունից անգամ մեկ տարի հետո քաղաքական իշխանությունը չի կարողանում հասկանալ, որ հարայ-հրոցով երկիր չեն կառավարում, տնտեսություն չեն զարգացնում, տնտեսական հեղափոխություն չեն իրականացնում։ Նման բան երբեք չի լինում։
«Ամիսներ առաջ, երբ այդ հայտնի հայտարարությունն արվեց, պատահական չէր, կանխատեսելի էր, որ առանց բանակցային սեղանին լուրջ համաձայնությունների՝ իրավիճակը շփման գծում երկար խաղաղ ժամանակ չի պահպանվելու, հատկապես, երբ չհաջողվեց նաև առաջընթաց արձանագրել մեխանիզմների ներդրման հարցում»։
«Համաձայն եմ ՀՀ վարչապետի հնչեցրած այն մտքին, որ հարկավոր է հետաքննական մեխանիզմների ներդրման հարցում հաստատակամ քաղաքականություն վարել, քանի որ Դուշանբեի պայմանավորվածությունները փոշիանում են»։
Օրերս հայտնի դարձավ, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ Հայաստանում այլ պաշտոնի անցնելու նպատակով:
Իրականում, սակայն, այդ ընտրությունը ոչ այնքան Գրիգորյանի հաղթանակն էր, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի լայն իմաստով՝ հեղափոխության պարտությունը։ Առանձին վերցրած մի քաղաքի քաղաքապետի ընտրություններին այդպիսի նշանակություն էր տվել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Այն 10 հազարը, որն իբր թե նոր ստեղծված և ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, ընդամենը բլեֆ է։ Իրականում չկա նման հաշվարկ և չի էլ կարող լինել։ Դա դրվել է շրջանառության մեջ՝ ընդամենը ցույց տալու, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում նաև նոր աշխատատեղեր են ստեղծվում։
Վերջին շրջանում հավանաբար նկատած կլինեք, որ ինչպես՝ վարչապետը, այնպես էլ՝ կառավարության այլ պատասխանատուներ ակնհայտորեն խուսափում էին տվյալներ հայտնել Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների վերաբերյալ։ Պարզ է, որ դա հենց այնպես չէր։
ՀՀ վարչապետի հանձնարարությունն իրավապահներին՝ պայքարել բռնության կոչերի, սևազգեստ խմբերի դեմ և այդ պայքարում «թավիշը» փոխարինել «երկաթով», նոր թափ հաղորդեց ձնագնդին: Ոմանք ստեղծված իրավիճակը բնորոշում են, որ երկիրն «արյունաքամ» է լինում: Արդյո՞ք այս ամենը չի հանգեցնի նրան, որ հասարակության մեջ պառակտումը նորից չի խորանա:
«Չեմ կարծում, որ տարաձայնություններ կան այս հարցում։ Պարզապես երկու մեկնաբանություններում էլ Ղարաբաղյան թեմային տրվել է ավելի պակաս նշանակություն, քանի որ այն լրջորեն չի քննարկվել, ինչը նույնիսկ սպասելի էր»։
«Երկկողմ հարաբերություններում ներկա փուլում ուշադրություն պահանջող հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է։ Բնականաբար, դատելով այս պաշտոնական մեկնաբանություններից, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ ԼՂ հակամարտության թեմային եղել է»:
Զեյնալյանի աշխատանքից դժգոհություն կար նաև իշխանության որոշակի խմբերի շրջանում։ Անսպասելի էր, սակայն, Զեյնալյանի կողմից հրաժարականի ներկայացումը հենց երեկ, երբ Հայաստանից բացակայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ փաստը հիմք է տալիս մտածելու, որ Զեյնալյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել օր առաջ՝ չսպասելով անգամ այսօր վարչապետի վերադարձին։
Այսպիսով, առանց մանրակրկիտ վերլուծությունների, կարելի է ասել, որ Հայոց լեզվի կենտրոնացված քննությունների արդյունքներն արժանահավատ չեն։ Ճիշտ է, այս քննությունը փորձնական էր, բայց ամեն դեպքում կարևոր էր, որ սկիզբը լավ դրվեր։ Ինչո՞ւ ունեցանք այսպիսի պատկեր։
Միանգամից արձանագրենք, որ դա առաջին հերթին՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ նախորդ կառավարության շնորհքն է։ Տնտեսական աճի ապահովման գործում էական դեր ունեցավ հատկապես տարեսկզբին դրսևորված բարձր ակտիվությունը, ինչը, սակայն, չհաջողվեց պահպանել հետագայում։
Նախորդ տարվա մայիսի համեմատ՝ կաղամբի գնաճը 78.6 տոկոս է, լոլիկինը` 18.4, վարունգինը՝ 36.3, գազարինը՝ 33.4, գլուխ սոխինը՝ 65.7, իսկ կարտոֆիլինը՝ 38.6: Իհարկե, կարելի է պնդել, որ ընտրողաբար ներկայացվել են առավել շատ թանկացած բանջարեղենները:
«Ես կարծում եմ՝ Հայաստանում և Արցախում, և ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում Փաշինյանի այս հայտարարությունը զավեշտ է առաջացրել»:
«Մյուս բոլոր ուղղություններով համագործակցությունը պետք է ի հայտ գա ժամանակի ընթացքում, քանի որ դեռ որևէ հստակություն չի հնչել, թե այս երկրներն ինչպիսին են տեսնում իրենց համագործակցությունը և որ ոլորտներում։ Կապող միակ օղակը պատմաքաղաքական խնդիրներն են Թուրքիայի հետ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը մեկն է համարում. պարզել՝ արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին:
Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն առաջնորդվում է Արցախում ևս իր ամբողջական իշխանությունը հաստատելու մղումով, որը նրան առայժմ չի հաջողվում, ինչի պատճառով նա երբեմն նաև նյարդային ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, ինչպես դա արել է երեկ։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը զանգել է ԿԲ նախագահին ու ասել՝ լսի, հա… Չգիտեմ, ընդհանուր վիճակն է Հայաստանում փոխվել և բյուջեի կատարողականից, որ շուտով կքննարկվի ԱԺ-ում, կտեսնեք, թե ինչպիսի մեծ խնայողություններ են եղել՝ շրջագայություններ և այլն: Երևի մարդիկ ոգևորվել են: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպառնացել է»:
Նման մեծամիտ բաժանումներ իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ ամենահզոր երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք չեն հրաժարվում որևէ ներդրումից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում: Երկրորդ՝ ներդրումները «ուզելով» չեն գալիս:
«Մենք չգիտենք, թե փակ դռների ետևում ինչ հարցեր են քննարկվել, ինչպես են կողմերը փոխում կամ ձևավորում իրենց դիրքորոշումները, ինչ հանգամանքների ներքո, բայց ես ներկայումս դժվար եմ գտնում տրամաբանական թելը»։
«Չփորձելով խորը վերլուծություններ անել դավադրությունների հնարավորության մասին՝ կասեմ, որ ներքին քաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունն այս դեպքում առավել քան շաղկապված են, և ավելորդ զգուշավորությունը ոչ մի կողմի չէր խանգարի»,- ասել է նա:
Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։
Այս պայմաններում որքան էլ վարչապետը հուսադրող թվեր հրապարակի, տնտեսության վիճակը դրանից չի լավանա։ Վիճակագրական աճերն ինքնին ոչինչ են, եթե դրանց արդյունքը տեսանելի չէ։ Տարիներ շարունակ Հայաստանում այդպես է եղել, այսօր էլ ոչինչ չի փոխվել։
«Կարծում եմ՝ դա պետք է լինի այնպես, որ միայն Հայաստանը չլինի պահանջատիրոջ դերում, այլև Ադրբեջանը պատրաստ լինի ամբողջությամբ ընդունելու այդ առաջարկները: Այստեղ կարևոր է, որ Ադրբեջանը չփորձի մեկ կամ երկու ոչ էական դրույթ ընդունել՝ փորձելով ստվերել մնացած կարևոր դրույթները»: