Բաժիններ՝

Կիանու Ռիվզն առաջին անգամ մեկնաբանել է գաղտնի հարսանիքի մասին լուրերը

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը, ով հայտնի է «Ջոն Ուիք» և «Մատրիցա» ֆիլմերում իր դերերով, առաջին անգամ անդրադարձել է իր ընկերուհու՝ նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ գաղտնի հարսանիքի մասին լուրերին: Նրա խոսքերը հաղորդում է E! Online-ը։

Ամուսնության մասին լուրերից հետո զույգը հայտնվել է կարմիր գորգի վրա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարսանիքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Իտալիայում: Ռիվզը և Գրանտը համբուրվել են լուսանկարիչների առջև, ինչից հետո Կիանուին կարճ մեկնաբանություն է տվել լրագրողներին։

Keanu Reeves and Alexandra Grant Share a Kiss on Red Carpet Date Night

«Դե, սա մեր առաջին անգամը չէր: Մենք վաղուց ենք հանդիպում: Հարսանիքը… Գիտեք, հաճելի էր, երբ մարդիկ այդքան գեղեցիկ խոսքեր էին գրում: Բայց Ալեքսանդրան ամեն ինչ հրաշալի մեկնաբանել է՝ գրելով. «Շնորհակալություն բոլորիդ, բայց ահա մի փոքր իրականություն»»,- ասել է Ռիվզը։

Դերասանը, հավանաբար, նկատի ուներ Գրանտի էջում հրապարակված գրառմանը, որում նկարչուհին հերքել էր իրենց հարսանիքի մասին լուրերը: Զույգը հանդիպում է 2018 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս