Բաժիններ՝

5 պատճառ՝ ինչու են դեղնում ատամները

Ատամնաբույժ Ալմուդենա Հերայիսի խոսքով՝ միշտ չէ, որ դեղին ատամները վատ մաքրելու արդյունք են։ La Razon-ին տված հարցազրույցում նա թվարկել է էմալի երանգի փոփոխության հինգ հիմնական պատճառները։

Բժշկի խոսքով՝ այնպիսի ըմպելիքներ, ինչպիսիք են՝ սուրճը, կարմիր գինին և թեյը, ինչպես նաև որոշ համեմունքներ, կարող են «ներկել» ատամները։

Նա որպես օրինակ նշել է քրքումը։ Բացի այդ, մասնագետը զգուշացրել է, որ ատամները կարող են դեղնել ծխախոտի պատճառով։

Երրորդ պատճառը, որը նա նշել է, տարիքն է:

Կարդացեք նաև

Էրեյսի խոսքով՝ նորմալ է, որ էմալը ժամանակի ընթացքում դեղնավուն երանգ ստանա: Բացի այդ, այս խնդիրը կարող է առաջանալ որոշակի հակաբիոտիկների օգտագործման և գենետիկ նախատրամադրվածության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս