Պերուի մայրաքաղաքում բողոքի ցույցերի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարվել

Մենք պատրաստվում ենք հայտարարել արտակարգ դրություն հայտարարելու որոշման մասին, համենայն դեպս, մայրաքաղաքի տարածքում. հայտարարել է Պերուի վարչապետ Էռնեստո Ալվարեսը։

Ըստ BBC-ի՝ Լիմայում կառավարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է 32-ամյա մի տղամարդ, վիրավորվել է ավելի քան 100 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են:

Բողոքի ցույցերը սկսվել են Խոսե Խերիի նախագահական երդմնակալությունից մեկ շաբաթ անց՝ Դինա Բոլուարտեի պաշտոնանկությունից հետո, որը տեղի է ունեցել անձնական հարստացման և բողոքի ցույցերը ճնշելու մեղադրանքների ֆոնին։

Չորեքշաբթի օրվա ցույցերը կազմակերպել են հիմնականում երիտասարդ ակտիվիստները. նրանք պահանջում են, որ կառավարությունն ավելի նախաձեռնողական գործողություններ ձեռնարկի հանցագործության և կոռուպցիայի բարձր մակարդակի դեմ պայքարելու համար։

Վերջին ութ տարվա ընթացքում Պերուի յոթերորդ նախագահը հայտարարել է, որ բողոքի ցույցերի մասնակիցների մեջ ներթափանցել են հանցավոր խմբավորումների անդամներ՝ նպատակ ունենալով քաոս սերմանել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031