Բաժիններ՝

Արդեն 1 միլիոնից ավելի տոմս է վաճառվել ԱԱ-2026-ի խաղերի համար

Ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության 1 միլիոնից ավելի տոմս է արդեն վաճառվել, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

212 երկրներից են երկրպագուներ պատրաստվում մասնակցել աշխարհի առաջնությանը, որը կկայանա Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում: Հյուրընկալող երկրների քաղաքացիներից հետո եվրոպացիներն են ամենաակտիվ գնորդները, մասնավորապես` անգլիացիները, գերմանացիները, իսպանացիները և ֆրանսիացիները: Նաև ակտիվորեն տոմսեր են գնում Բրազիլիայից, Կոլումբիայից և Արգենտինայից:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Մունդիալին կմասնակցեն 48 երկրների ազգային հավաքականներ: Նաև պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս