Զելենսկին «շատ ուժեղ առաջնորդ է, ով շատ բաների միջով է անցել». Թրամփ

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։ ԱՄՆ նախագահը Զելենսկիի հետ բաց հանդիպմանը հայտարարել է, որ Զելենսկին «շատ ուժեղ առաջնորդ է, ով շատ բաների միջով է անցել»։

Լրագրողի հարցին՝ Թրամփը հավատո՞ւմ է, որ կարող է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահը նշել է՝ այո, կարող են պատերազմը հասցնել ավարտին։

Թրամփը, խոսելով Հունգարիայում ապագա հանդիպման մասին, ասել է․ «Ամենայն հավանականությամբ երկկողմ հանդիպում կունենամ Պուտինի հետ, բայց մենք կապի մեջ կլինենք Զելենսկիի հետ»։

ԱՄն նախագահը խոսել է նաև Զելենսկիի հետ հանդիպման օրակարգից․ «Այսօր մենք խոսելու ենք Պուտինի հետ իմ երեկվա զրույցի մասին։ Ոուրվագծվել են որոշակի սկզբունքներ, և մենք կտեսնենք, թե արդյոք մեզ կհաջողվի լուծել դա», – նշել է ԱՄՆ նախագահը՝ հայտնելով, որ հույս ունի՝ կհաջողվի վերջ տալ պատերազմին՝ չդիմելով Թոմահավքերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031