Նման մեղադրանքով հոդվածն անկիրառելի է եպիսկոպոս-քահանա կամ հայրապետ-քահանա հարաբերությունների վրա. Վահե Բեգոյան

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կաթողիկոսի և որևէ եպիսկոպոսի հոգևոր իշխանությունը նվիրապետական ավելի ցածր աստիճանի վրա կանգնած հոգևորականների վրա բնավ գործատու- աշխատակից, կամ պետական իշխանավոր ու ենթակա պետծառայող հարաբերություններ չեն:

Ցանկացած հոգևերական ԿԱՄՈՎԻՆ ՀՆԱԶԱՆԴՈւԹՅԱՆ ՈւԽՏ է անում հոգևոր իշխանություններին, որը աշխատանքային կանոնադրությամբ և քրեական օրենսգրքով կարգավորվող ենթակայություն ու հարաբերություններ չեն և չեն կարող դիտարկվել այդ կոնտեքստում:

Նման մեղադրանքով հոդվածն անկիրառելի է եպիսկոպոս-քահանա կամ հայրապետ-քահանա հարաբերությունների վրա, ինչպես որ անկիրառելի է հայր-որդի հարաբերությունների վրա: Էսպես պիտի սկսենք քրեական պատասխանատվության կանչել ցանկացած հոր, որ զավակին կասի` արա, էսինչ բանն արա, կամ` աչքերդ կհանեմ եթե էսինչ բանն անես, հետն էլ «աչքերդ կհանեմ»-ը դիտարկվի որպես ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք»:

Տեսանյութեր

Լրահոս