«Ինչպե՞ս եք հաշվի առնելու Ադրբեջանի շահը, շրջաննե՞ր եք հանձնելու». Տարասով

«Իրավիճակի վերահսկողությունը Հայաստանը կորցնում է։ Ամերիկացիները  կտրուկ կերպով ավելացրել են ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ԱՄՆ-Ադրբեջան ռազմական ոլորտում համագործակցությունն էապես խորանում է, սա շատ վատ նշան է Հայաստանի համար, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և այստեղ հավասարակշռության խնդիր կա, քանի որ Հայաստանին տրվող աջակցությունը և Ադրբեջանին տրվող աջակցությունն անհամեմատելի է։ Ռուսաստանը հետևում է, տեսնենք, թե ինչ կլինի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային զարգացումներին։

Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական աջակցությունը նա բացատրել է իրանական գործոնով։

«Բնականաբար, անկախ իրանական գործոնից, նմանատիպ մասշտաբի ռազմական աջակցությունն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանի համար, որը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, բացասական լուր է։ Հետևանքներից չեմ խոսի, հետևենք, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նա։

Հարցին, թե՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում, նա պատասխանել է. «Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին»։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս