Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը երկկողմանի կլինի. Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը։

«Հավանաբար դա կրկնակի հանդիպում կլինի, բայց Զելենսկին կապի մեջ կլինի»,-ասել է նա։

Ամերիկացի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է եռակողմ հանդիպում, որում Միացյալ Նահանգները կստանձնի միջնորդի դերը։

Թրամփը Հունգարիան անվանել է անվտանգ երկիր Պուտինի հետ հանդիպման համար: Նա նաև նշել է, որ իրեն դուր է գալիս Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել ուկրաինական կարգավորման հաջողության մասով՝ ասելով, որ իրադարձությունները «բավականին լավ են զարգանում»։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել լուծման: Երեկ ես շատ լավ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, և կարծում եմ, որ նա նույնպես ցանկանում է վերջ դնել այս հակամարտությանը», – ասել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը շեշտել է՝ ինքը փնտրում է ուկրաինական հակամարտության «երկարաժամկետ լուծում»: Նա առաջարկել է, որ ճգնաժամի արագ լուծման համար կողմերը պետք է ճկունություն ցուցաբերեն, և որ Պուտինը և Զելենսկին պետք է «մի փոքր լեզու գտնեն»։

Տեսանյութեր

Լրահոս