Երրորդ օրն է՝ Երևանում տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ամեն օր տեղի են ունենում հարյուրավոր ավտովթարներ, փողոցներն ու մայթերը պատված են սառույցով, անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն կարողանում կատարել իրենց քայլն ու ժամանակին հասնել աշխատանքի։ Երևանում տեղացած ձյան հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչինչ չի արել։
Արցախյան երկրորդ մեծ պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը վերսկսում են համատեղ զորավարժությունները: Փետրվարի 1-12-ը Հայաստանի սահմանի հարևանությամբ՝ Կարսում, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավվելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ, որոնք նոր սպառազինություն են փորձարկելու։ Զորավարժությունը կոչվում է «Ձմեռ 2021»․ ադրբեջանցի զինծառայողներն արդեն ժամանել են Կարս։
Մինչև հայ հասարակությունը քննարկում է հարցը, թե ինչո՞ւ առանց հայ գերիների վերադարձի խնդիրը լուծելու՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց՝ առավելապես Ադրբեջանի շահերից բխող փաստաթուղթ ստորագրելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնի է դառնում առաջին հայացքից փոքր, բայց իրականում սարսափելի մի տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպման ընթացքում կամ դրա ավարտից հետո ճաշել է Ալիևի հետ։
2020 թվականը ողբերգական տարի էր Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Ամենաողբերգականը՝ մեր նորագույն պատմության ընթացքում։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք նախորդ 30 տարիների ձեռքբերումները, մեծ հաշվով, այն գաղափարական, փիլիսոփայական հիմքը, որը դրված էր Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքում։
Որքան էլ առկա բարձր ռիսկերի պարագայում ավանադատուների մտահոգությունները կարելի է հասկանալ, այնուհանդերձ ավանդների դուրսբերումը բանկային համակարգից ամենևին էլ ցանկալի երևույթ չէ։ Առավել ևս, որ խնայողությունները Հայաստանում ապահովագրված են. դրամային խնայողությունների դեպքում երաշխավորված է մինչև 16 միլիոնը, իսկ տարադրամայինի դեպքում՝ մինչև 7 մլն դրամը։
Հայաստանի արտաքին առևտրի վիճակն այս տարի խայտառակ վատ է։ Արտաքին առևտուրը կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանումն իջել է՝ 4,4, ներմուծումը՝ ավելի քան 15 տոկոսով։
Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։
2020թ. բարդագույն տարի էր Հայաստանի կրթության ոլորտի համար։ 2 մարտահրավերների՝ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ բացասաբար են ազդելու մեր կրթական համակարգի վրա։
Տնտեսական վիճակագրության «ամենադանդաղ» ոլորտը, հավանաբար, ժողովրդագրությունն է: Երևի այդ պատճառով մեր իշխանությունները խոստացան 2050-ին 5 մլն բնակչություն «ապահովել»: Խոստացան պատերազմից մեկ շաբաթ առաջ: Կապիտուլյացիայի խայտառակությունից հետո ինքնասիրություն ունեցող իշխանությունը, հարկավ, այդ թեմային չի անդրադառնա: Որովհետև պատերազմի ժամանակ զոհվում է հենց այն սերունդը, որ առաջիկա տարիներին պիտի երեխաներ ունենար:
Բազմաթիվ ապրանքային շուկաներում արձանագրվող թանկացումները ստիպեցին Կենտրոնական բանկին վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն վերանայվեց և միանգամից բարձրացվեց 1 տոկոսային կետով. նախկին 4,25-ից հիմա տոկոսադրույքը 5,25 է։
Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային միջավայրը, այս դեպքում ավելի բնութագրական կլինի նշել, վտանգավոր իրավիճակը՝ Հայաստան-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանի հեռավորությունը հայկական համայնքներից, ադրբեջանական ուժերի հավակնությունները և սահմանազատման աշխատանքների որակը, ստիպում են վերանայել ՀՀ անվտանգային համակարգը և նոր լուծումներ տալ Սյունիքում առկա անվտանգային մարտահրավերներին։
«Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է․․․ Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- երեկ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է մարտահրավեր նետել հասարակությանը, որի դիմադրողականությունը փորձության է ենթարկվում իր արտահայտած ամեն մի մտքից։
Մինչև պետական աթոռներին տիրանալը՝ գործող իշխանությունները խոստանում էին նվազեցնել հանրային ծառայությունների սակագները։ Սակայն իշխանության գալուց հետո մոռացան սակագները նվազեցնելու մասին։ Ավելին, շարունակեցին ու այսօր էլ շարունակում են գնալ սակագները բարձրացնելու ճանապարհով։
Օրերս Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կատարեց Բելգիա, որը նրա երկրորդ արտասահմանյան այցն էր նշանակումից հետո։
2008-ից 2019թ․ ներառյալ բոլոր տարիների ցուցանիշները ՀՀ պետական բյուջեի փաստացի եկամուտները և ծախսերն են, 2020 թվականի տվյալները պետական բյուջեի ճշգրտված պլանն է արտացոլում, իսկ 2021 թվականինը պլանավորված ցուցանիշներն են:
Մի քանի տասնյակ զինված թիկնապահներով շքախումբ, զրահապատ ավտոմեքենաների շարասյուն, ավելի քան 2000 ոստիկաններ, մարդկանց շարքերը շրջանցող ուղղաթիռ, կազմակերպված մասնակիցներով հավաքներ․․․ սա է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը։ Նա զինված թիկնազորով գերեզման գնացողների ու զինված խմբով եկեղեցի մտնողների վարչապետն է։ Այսինքն՝ նա ոչ մեկի վարչապետը չէ, քանի որ Հայաստանում զինված թիկնազորով գերեզման ու զինված խմբով եկեղեցի գնացող միայն մեկ մարդ կա, ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։
Թանկացումները խորացնում են սոցիալական լարվածությունը, իսկ այն թուլացնելու այլ ճանապարհ, քան գների բարձրացումը զսպելն է, կառավարությունն այսօր չունի։ Առկա իրողությունների պայմաններում հասարակության եկամուտների ավելացման մասին մտածելը նույնիսկ անիմաստ է։
«Բանջարեղենի որակը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորները հանդիսանում են սերմի ժառանգական ծագումը, որակը և մշակման միջավայրը (հողը, ջուրը, թունաքիմիկատները, պարարտանյութը և այլն)։ Անկեղծ ասած, տարիներ շարունակ, տեղական արտադրության բանջարեղեն ենք օգտագործել, բայց չգիտենք, թե այդ բանջարեղենի որակը երբևէ ստուգվե՞լ է։ Երբևէ նորմալ ձևով ստուգվո՞ւմ է, թե բանջարեղենի ինչպիսի՞ սերմեր են ներկրում մեր երկիր՝ գենետիկորեն մոդիֆիկացված, հիվանդ և այլն, ինչպիսի՞ թունաքիմիկատներ և պարարտանյութեր են ներկրում՝ անորակ, ժամկետանց թե վնասակար, ստուգվո՞ւմ է ոռոգման ջրի որակը, և այլն։
Մինչ Նիկոլ Փաշինյանը ոստիկանական մամլիչը գործի դնելով՝ փորձում է պահպանել վարչապետի աթոռը և ոչ մի կերպ չի ուզում անցնցում ու հանգիստ հեռանալ՝ տեղը զիջելով երկրի ապագայով մտահոգ մարդկանց, պետական կառավարման տարբեր համակարգերում տեղի են ունենում խիստ անցանկալի երևույթներ, որոնք, շարունակվելու դեպքում՝ շուտով կարող են վերածվել համակարգային խնդիրների, հարվածելով պետության գոյության հիմքերին։
Վերջին շրջանում դրամը մեծապես թուլացել է։ Կենտրոնական բանկը, որը կոչված է ապահովել երկրի ֆինանսական կայունությունը, այդպես էլ համարժեք քայլեր չձեռնարկեց այս հատվածում առաջացած խնդիրները կանխելու համար։ Մի պահ դոլարի գինը հասավ ընդհուպ՝ 532-533, եվրոյինը՝ 640-645 դրամի։
Չի կարելի միանշանակ պնդել, թե սպառողական գների ինդեքսն ինքնին անպիտան ցուցանիշ է: Հիվանդանոցում բուժվող հիվանդների միջին ջերմաստիճանի չափ անպիտան: Պարզ ու սովորական տնտեսական իրավիճակում այդ ցուցանիշն իսկապես կարևոր է: Կարևոր է նույն տնտեսական իրավիճակը գնահատելու տեսանկյունից:
Հոկտեմբերին Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ է փակվել։ Չհաշված դեռ, թե քանի աշխատող է գտնվել հարկադիր պարապուրդում։ Խոսքը այն աշխատողների մասին է, ովքեր պահպանել են իրենց աշխատատեղը, սակայն փաստացի աշխատավարձ չեն ստացել։
Հասարակության աչքից ու ականջից հեռու՝ իշխանություններն Ազգային ժողովում սահուն անցկացրեցին հաջորդ տարվա պետական բյուջեն։ Այն այդպես էլ մի կարգին չքննարկվեց։ Բյուջեի քննարկումները համընկան պատերազմական ու հետպատերազմական ծանր ժամանակաշրջանի հետ։ Երբ մարդիկ զբաղված էին կորուստները հաշվելով՝ իշխանությունները բյուջեի նախագիծը մտցրեցին խորհրդարան և իրենց դակիչների միջոցով հաստատեցին։
Այսօրվանից Հայաստանում ու Արցախում հայտարարվել է եռօրյա սուգ՝ պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը ոգեկոչելու նպատակով։ Հատկապես դեկտեմբերի 19-ին սուգ հայտարարելու բացատրությունն այն է, որ այդ օրը լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրի 40-րդ օրը։ Իրականում նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի 40-րդ օրը սուգ հայտարարելն ունի ենթագիտակցական խորհրդանշականություն։
Կարելի է ասել, որ կրթության ոլորտում ամեն ինչ պետք է սկսենք հիմքից։ Նախորդ տարիների մեր կրթական քաղաքականությունը հիմնված է եղել այն թեզի վրա, որ արևմտյան կրթական համակարգը լավն է, և մենք պետք է ընդամենը ներկրենք այն՝ արագ սննդի և մնացած կապիտալիստական ինդուստրիաների նման։
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանն առաջին անգամ օրերս խախտեց հրադադարը՝ սադրանք նախաձեռնելով Արցախի Շուշիի և Հադրութի շրջաններում հայկական տիրապետության տակ գտնվող անկլավային գյուղերի ուղղությամբ։
Պետության մասին ամենատարածված սահմանման համաձայն՝ պետության հիմնական ատրիբուտներն են տարածքը, բնակչությունը և իշխանությունը։ Մեր պարագայում պետության այս երեք առանցքներից երկուսը կամ վերացել են, կամ գտնվում են գոյաբանական սպառնալիքի տակ։ Հայկական պետություն ասելով՝ նկատի էր առնվում Հայաստանն ու Արցախը, որի շուրջ 80 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտով այլևս գոյություն չունի։
Երբ Նիկոլ Փաշինյանը փոխեց իր կաբինետի նախարարների մեծ մասին, հույս ուներ իրավիճակ փոխել և ժողովրդին մոռացնել տալ իր կողմից ստորագրված Արցախի խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը, որով նաև իրական սպառնալիքներ ստեղծեց Հայաստանի սահմանների համար: Սակայն իրավիճակը ոչ միայն չփոխվեց, այլև նորանշանակ նախարարներին լուրջ չեն ընդունում ոչ միայն՝ ներսում, այլև միջազգային դիվանագիտական կորպուսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվելու՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը։ Նա ասել է, որ դեկտեմբերի 19-ին լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 40-րդ օրը, դրա համար էլ սուգ է հայտարարվելու հատկապես այդ ամսաթվին։ Հայաստանում սուգ հայտարարելու անհրաժեշտության մասին խոսում էին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, երբ արդեն իսկ լրացել էր պատերազմի առաջին օրերին զոհվածների մահվան 40-րդ օրը։
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն օրեր առաջ հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը: Նա նաև նշել է, որ հակառակորդն ուներ սպուտնիկներ, նկարահանող ԱԹՍ-ներ, ամբողջ կոորդինատները հաղորդում էին: