Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հեղինակազրկման և բանակցային գործընթացը շարունակելու կամ պատերազմից հետո վերսկսելու անկարողության պայմաններում հասկանալի չէ, թե որ ձևաչափի շրջանակում են շարունակվելու հակամարտող կողմերի միջև բանակցությունները:
ՀՀ-ում ստեղծված իշխանական կառավարման քաոսի մասին արդեն խոսվում է ամենուր, սկսած կառավարական շենքերի աշխատասենյակներից ու միջանցքներից, վերջացրած կառավարական ավտոտնակներով: Մեզ հասած տեղեկություններով՝ նոր զարգացումներ են հասունանում տեսչական բնագավառում․ բանն այն է, որ կառավարությունից սկսել են տեսչություններին առանձին հանձնարարականներ տալ, որոնք ակնհայտ քաղաքական պատվերներ են և ունեն հստակ ուղղորդում:
Հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկը լինելու է հանրային անտարբերության գերբարձր մակարդակը։ Երևանյան կուլուարներում ու սոցիալական ցանցերում ընթացող քաղաքական կյանքը տպավորություն է ստեղծում, թե հանրությունն ակտիվորեն ներգրավված է դրան, մինչդեռ դա կարող է վերաբերել քաղաքական ու մերձքաղաքական կյանքին ինտեգրված առավելագույնը մի քանի տասնյակ հազար մարդու, ինչն ամենևին ողջ հասարակությունը չէ։
Աշխարհն արդեն մտածում է համավարակով պայմանավորված ուսուցման կորուստները վերականգնելու մասին։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանը ևս սկսի մտածել այս հարցի մասին։ Տևական ժամանակ Հայաստանի դպրոցներն աշխատեցին հեռավար կարգով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խոսքերն իրական աշխարհաքաղաքական փոթորիկ են դարձել, որից հետո ակտիվացել են գործընթացները՝ ինչպես ռուս-ամերիկյան, այնպես էլ՝ ամերիկաչինական, թուրք-ամերիկյան և ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում:
Այս գործարարը 2020-ին ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը: Նախկինում վրացական ընկերությունն այս պահին ապահովում է Հայաստանի ինտերնետ տրաֆիկի 85 տոկոսը, Ադրբեջանի ինտերնետ տրաֆիկի՝ 50, և Վրաստանի թրաֆիկի՝ 55 տոկոսը: Ընկերությունն ինտերնետային «մուտք» ունի նաև Իրան և Իրաք:
2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանը հայտնվել է գրեթե կատարյալ մեկուսացման ու օտարացման մեջ, ինչն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով։ Պատերազմում կրած պարտությանը հաջորդած հինգ և ավելի ամիսների ընթացքում Հայաստան գրեթե չի այցելել որևէ օտարերկրյա պաշտոնյա կամ պատվիրակություն, նույն կերպ հայկական որևէ պաշտոնյա կամ պատվիրակություն չի մեկնել արտերկիր։
Ընտրությունները, ահա, պատասխանելու են այդ գլխավոր հարցին՝ տեղ ունենալո՞ւ են այդ ամոթալի երևույթները հայկական իրականության մեջ, թե՞ Հայաստանը զարգացման գոնե տեսական հնարավորություն է ստանալու։ Քաղաքական պայքարը, այդպիսով, ընթանալու է Նիկոլ Փաշինյանին հաստատելու կամ մերժելու տրամաբանությամբ, որից դուրս գործող բոլոր ուժերն իրականում ծառայելու են նրա իսկ իշխանության պահպանմանը։
Հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին՝ Նիկոլ Փաշինյանը հերթական ապտակն է հասցնում տնտեսությանը։ Որքան էլ համարենք, որ առկա ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ճանապարհներից մեկն արտահերթ ընտրություններն են, այնուհանդերձ, այս իրավիճակում ընտրությունների գնալը վատագույն տարբերակն է տնտեսության համար։
Արցախյան երկրորդ ողբերգական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման անհրաժեշտության մասին ամիսներ շարունակվող խոսակցությունների և թվացյալ նախապատրաստական աշխատանքների ֆոնին՝ Բայդեն-Պուտին հեռավար «փոխհրաձգությամբ» Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը նոր փուլ է թևակոխում:
Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Ոչ պաշտոնապես, զրահաբաճկոնով, ամենակարևորը՝ ստով։ Այդ հարցում նա հավատարիմ է ինքն իրեն ու չի կեղծում։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ստով ու մանիպուլյացիաներով, նույն կերպ նա հիմա փորձում է պահպանել իշխանությունը։
Պետական պարտքի աճի ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը հակառեկորդ է սահմանել։ Մեկ տարվա կտրվածքով պարտքը երբևէ այդքան չէր ավելացել։
Տարիներ շարունակ դրամի կայունությունը եղել է Հայաստանում սոցիալական միջավայրի վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Սպառողների եկամուտների դանդաղ աճի պայմաններում ազգային արժույթի կայունությունը հնարավորություն է տվել զսպել ներմուծվող ապրանքների գների բարձրացումը՝ թուլացնելով սոցիալական լարվածությունը։
Իհարկե, իշխանությունները կգերադասեն մեղքը բարդել հասարակության վրա, որ «մոռացել է» դիմակ-ալկոգել կանխարգելիչ կանոնները: Ճիշտ այնպես, ինչպես իշխանություններն են մոռացել հետևել, որ հասարակությունը պահպանի այդ կանոնները: Սեփական անգործությունն ուրիշի վրա բարդելն ավելի հեշտ է:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաստատական պատասխանը լրագրողի հարցին, թե մարդասպա՞ն է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոթորկել է միջազգային հարաբերությունները, և այն բացառիկ իրադարձություն է նույնիսկ Վաշինգտոն-Մոսկվա ճգնաժամային հարաբերությունների դեպքում։
Իմ կարծիքով՝ Հայաստանում պետք է լինի դրվածք, որ կրթության և գիտության բյուջեն կրճատող կառավարությունը պետք է հրաժարական տա։ Թող լինի այնպիսի կառավարություն, որն ամեն ինչ կանի կրթության և գիտության համար։
Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել այդ մազը, փոխարենը՝ Փաշինյանն այն կարողացավ դարձնել պիրկ պարան և իր գրեթե ընկած իշխանությունը բարձրացրեց պարանն ի վեր։
Քաղաքականությունը գործունեության դաժան տեսակ է։ Անորակ ու ցածրակարգ հասարակություններում այն կառուցվում է հիմնականում ստի ու կեղծիքի վրա, բայց պատմականորեն լինում են պահեր, երբ անգամ կեղծիքի վրա հիմնված քաղաքականությունը ստիպում է առերեսվել ճշմարտության հետ։
Ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտը»: «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Սպառվում է ռուսական գազի ներմուծման գնի շուրջ վարվող բանակցությունների համար տրված եռամսյա ժամկետը։ Անցած տարվա վերջին, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» հայտարարեց Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը 3 ամսով երկարաձգելու մասին։
Նիկոլ Փաշինյանը, ահա, Հայաստանը տանում է ստորաքարշության, որը ոչ միայն արժանապատիվ խաղաղություն չէ, այլ խաղաղություն չէ ընդհանրապես։ Ստորաքարշությունը, սակայն, վճարովի զբաղմունք է, իսկ եթե այն հասցվում է պետական մակարդակի, վարձքը կարող է անպատկերացնելի լինել փողի աստվածության բոլոր հետևորդների համար։
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը կոչված է բացահայտելու տնտեսական մրցակցության խախտումները, դարձել է գների բարձրացումներն արդարացնող և հիմնավորող մարմին։ Ներկայացնում է վերլուծություններ այս կամ այն շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունների վերաբերյալ, իսկ վերջում եզրակացնում, որ ամեն ինչ օրենքի ու օրինականության սահմաններում է։
Սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի այցը տարածաշրջան, որի առանցքը Ղարաբաղյան հակամարտությունն է և 44-օրյա պատերազմական գործողությունների դիվանագիտական ծանր հետևանքները։
Ի՞նչը պետք է ստիպի մարդուն, ով շուրջ երեք տարի կեղծել է գրեթե ամեն ինչ, չկեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հատկապես այն դեպքում, երբ դրանք նրա համար ունեն կենաց-մահու նշանակություն, և այնպես չէ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է վերադառնալ լրագրության ասպարեզ, կամ հայրենիք՝ տանձի օղի քաշելու։
Մինչ իշխանությունը զբաղված է իր քաղաքական ապագայով՝ տնտեսական կյանքը մեր երկրում մատնված է բացարձակ անտարբերության։ Ոչ մեկի մտքով չի անցնում, թե այս իրավիճակն ինչպիսի անասելի վնասներ է հասցնում մեր տնտեսությանը։ Տնտեսություն, որն առանց այդ էլ ծանր օրեր է ապրում անցած տարվա հարվածներից հետո։
Քաղաքական անհայտություններն իրենց հետքն են թողնում տնտեսության վրա: Պաշտոնական վիճակագրությունը հերթով հրապարակում է տնտեսական անկման, գնաճի ու այլ տվյալներ:
Այն, որ բյուջեի եկամուտները կարող են թերակատարվել, դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Բայց, որ գումարները կան, բայց ծախսերը չեն կարողանում ժամանակին կատարել, ուղղակի նոնսենս է։
Ընդունված է ասել, որ անշարժ գույքի շուկան տնտեսության հայելին է։ Երբ տնտեսության մեջ գործերը լավ չեն, դրան ամենաարագ արձագանքող ոլորտներից մեկն անշարժ գույքի շուկան է։
Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է արձանագրել, որ Շուշին իր գոյության տարբեր ժամանակներում ավերվել, ձեռքից ձեռք է անցել։ Սակայն ինչ-որ պահի հայ ոգու միասնականության ու համախմբման շնորհիվ քաղաքի պարիսպներին ծածանվել է Հայոց դրոշը։
Բյուջեի հարկային եկամուտներն այս տարվա հունվարին ավելի քիչ են եղել, քան նախորդ տարվա այդ ամսին։ Հաշվեգրված հարկային եկամուտները և պետտուրքերը կազմել են 130,5 մլրդ դրամ, փաստացի մուտքերը՝ 111 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին հաշվեգրված եկամուտները կազմել էին 146,7 միլիարդ, փաստացի մուտքերը՝ 135 մլրդ դրամ։