Հայաստանի տնտեսությունը մտել է անորոշությունների ու անկայունության ծանր շրջափուլ։ Ու քանի դեռ այս պարտված թիմն է իշխանության ղեկին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դա լինելու է տնտեսության վերականգնման ամենամեծ վտանգը։
Զարմանալի չէ, որ իշխանությունները երբեմն-երբեմն թարմացնում են տարիներ առաջ սկսված ու տեղում դոփող հատուկենտ ծրագրերը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե նոր ծրագրեր են մեկնարկել։ Նման մանիպուլյացիաները գուցե ազդում են հասարակության տրամադրությունների վրա, բայց ոչինչ չեն տալիս նրան։ Այնպես, ինչպես չտվեցին այն տասնակ-հազարավոր աշխատատեղերը, որոնց ստեղծման մասին, պատեհ-անպատեհ առիթով, խոսում էր Նիկոլ Փաշինյանը։
Վերջին տարիներին հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության ոլորտում, ստեղծվում է տվյալների մեծ բազա, որն ընդունված է անվանել Big Data։ Աշակերտների, ուսուցիչների, շենքային պայմանների մասին տվյալները հավաքագրվում են մեկ բազայում, որն էլ կարող է օգտագործվել մշտադիտարկման, հետազոտությունների, կառավարման նպատակներով։ Սա, իհարկե, լավ է, քանի որ հնարավորություն է տալիս որոշումներ կայացնելիս ունենալ նաև թվեր։
Հայաստանի ներքաղաքական կյանքը բավականին անորոշ եմ որակում, որովհետև, ինչպես ճիշտ բնորոշեցիք, ընդդիմության ակտիվությունն ունի անկման ակնհայտ միտում, միևնույն ժամանակ՝ գործող իշխանությունը ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի կամ ինքնապահպանվի հնարավորինս երկար, կամ անցկացնի արտահերթ ընտրություններ իրեն հարմար, ձեռնտու պայմաններով: Տեսնում ենք տարատեսակ գործընթացներ, որոնք մասամբ իրենցից ենթադրում են որոշակի կուլիսային բանակցություններ, ուստի չենք կարող հասկանալ ողջ պատկերը:
Ցանկացած իշխանության որակը պայմանավորված է ոչ միայն քաղաքական ու կառավարչական գործոններով, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ մարդկային հատկանիշներով կամ դրանց բացակայությամբ։ Քաղաքականությունն ընդհանրապես լավ կամ վատ,արդյունավետ կամ անարդյունավետ է լինում այնքանով, որքանով կրում է մարդուն բնորոշ որակներ, քանի որ քաղաքականությունը գործունեության հումանիստական տեսակ է՝ դրանով զբաղվում են մարդիկ, և դրա նպատակը մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է։
Սա խորքային խնդիր է և պայմանավորված է նաև պետություն, պետականություն ու դրանց համապատասխան ավանդույթներ չունենալու իրողությամբ։ Նաև կրթական ցենզով, անշուշտ։ Ցածր ցենզով, դժբախտաբար։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին Մոսկվայում նախատեսվում էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցական ապաշրջափակման ծրագրերը քննարկելու նպատակով: Փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր: Հունվարյան համաձայնությունների համաձայն՝ եռակողմ աշխատանքային խումբը պետք է ներկայացնի պրոյեկտների ցանկն ու իրագործման գրաֆիկը մինչ մարտի մեկը:
Հիմա քաղաքական մանր առևտրի ժամանակներ են։ Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմի արդյունքներով հաջողել է մեծ-աշխարհաքաղաքական գործարքում, այսօր զբաղված է ներսում մանր պսևդոքաղաքական ուժերի միջոցով իշխանության վերարտադրության գործընթացով։ Հնարավոր է՝ հաջողի։
Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։
Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ։
Արցախյան պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների ֆոնին մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի բազմականգառ այցը տարածաշրջան: Ավելի վաղ Զարիֆը նշել էր, որ մտադիր է այցելել այն երկրներ, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը ցնցել է հանրային-քաղաքական դիսկուրսը, դարձել է քննարկման առարկա։ Քննարկում՝ որպես այդպիսին, չկա էլ, ամեն ինչ հանգում է մտքին, թե՝ «սա ինչ խայտառակություն է», «ինչպե՞ս կարելի է Նիկոլի անգլերենի դասատու՝ դիվանագիտական փորձ չունեցող Մակունցին նշանակել այդքան կարևոր երկրում դեսպան», և այլն։
Պաշտոնական վիճակագրությունը զարմացնելու սովորություն ունի: Բավական կայուն ու համարյա անհասկանալի սովորություն: Համավարակի հետ կապված համաշխարհային տնտեսական անկմանը զուգընթաց՝ մեր վիճակագիրներն էլ հայրենական տնտեսության անկում արձանագրեցին: Բայց հայտնի բան է՝ իշխանությունները փայլփլուն վիճակագրություն են սիրում: Նույնքան հայտնի բան է՝ մեր վիճակագիրները երբեք հակված չեն եղել օրվա իշխանություններին վշտացնել: Ու հիմա էլ (ինչպես միշտ) հայտնվել է տնտեսության պաշտոնական պատկեր, որ երկակի տեսք ունի:
Համալսարանները հասարակության զարգացման կարևոր օղակներ են։ Պատահական չէ, որ, բացի ուսումնական և գիտահետազոտական նպատակներից, մշտապես կարևորվել է համալսարանների հասարակական դերը։ Բայց որպեսզի համալսարանները կարողանան հասարակական կարևոր դեր խաղալ, նրանք պետք է ազատ լինեն, ունենան ինքնիշխանություն։ Համալսարանական մոդելներից մեկի հիմնադիր, Պրուսիայի լուսավորության նախարար Վիլհելմ Հումբոլդտը ժամանակին տեսակետ է հայտնել, որ համալսարանները պետք է լինեն քաղաքներից հեռու, որպեսզի դասախոսները հեռու լինեն քաղաքական իրադարձություններից և ազատ լինեն։ Հումբոլդտի համոզմամբ, միայն ազատախոհ դասախոսները կարող են դաստիարակել ազատ մտածող ուսանողներ։ Իհարկե, Հայաստանի նման փոքր երկրում համալսարանների՝ քաղաքներից հեռու լինելու հանգամանքը չի կարող դեր խաղալ, քանի որ, միևնույն է, բոլորն իրար ճանաչում են։
«Կա երկու ձևաչափ՝ Մինսկի խումբն ու եռակողմ ձևաչափը: Լավրովը հասկացրեց, որ կարգավիճակը կարող է քննարկվել այս ձևաչափերից մեկի շրջանակում, և եթե ոչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ապա կարող է լինել եռակողմ ձևաչափը: Ամերիկացիներն ու Եվրոպան, չաջակցելով Երևանին, երբ դրա կարիքը կար, պարտվեցին Կովկասը: Ամերիկացիները կարող են վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, որ դադարեցնում են գնել նավթ, էմբարգո են հայտարարում, որ պետք է զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքերին, կճանաչեն Արցախի անկախությունը, դա ինչ-որ տեղ գործուն տարբերակ է, մնացածն անկապ խոսակցություններ են: Հայերը կարող են պահանջել վերադարձնել շրջանները, ամերիկացիներն ինչ-որ բաներ կպահանջեն, բայց ի՞նչ է՝ պատերազմելո՞ւ են հայերը, ինչո՞վ: Կրկնեմ, որ Արևմուտքն ուշացել է, պարտվել է պարտիան:
Նիկոլ Փաշինյանը կեսբերան հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Չի ասվել, սակայն, ամենակարևորը՝ ե՞րբ է նա պատրաստ այդ ընտրությունների անցկացմանը։ Քաղաքական դիսկուրսը լցված է պարզագույն հարցի քննարկմամբ, թե իբր Նիկոլ Փաշինյանը դրանց անցկացման ժամկետը հետաձգում է, քանի որ վախենում է՝ հրաժարական ներկայացնելու դեպքում մեծն Էդմոն Մարուքյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը և դառնալ վարչապետ։ Այս ծիծաղաշարժ վարկածի քննարկման արդյունքում երկրորդական պլան է մղվում ամենակարևոր՝ ընտրությունների անցկացման հետ կապված բովանդակային հարցը։
«Ներկայիս միտումները թույլ են տալիս ենթադրել, որ բանակցությունները և արդյունքները կարող են դանդաղել։ Սրան հավելյալ, Ռուսաստանը զգում է, որ Արևմուտքը փորձելու է վերցնել նախաձեռնությունը և քննարկել հարցեր, ուստի չի փորձում մտնել առճակատման մեջ, բայց Արևմուտքի մասնակցությունը ևս հավելյալ կերպով կարող է խաթարել ներկայիս ընթացքը։ Սա դեռ անկայուն իրավիճակ է․ Ռուսաստանն ունի քայլերի հերթականություն, սակայն դրանք կարող են խախտվել»,- ասաց նա։
Երրորդ օրն է՝ Երևանում տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ամեն օր տեղի են ունենում հարյուրավոր ավտովթարներ, փողոցներն ու մայթերը պատված են սառույցով, անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն կարողանում կատարել իրենց քայլն ու ժամանակին հասնել աշխատանքի։ Երևանում տեղացած ձյան հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչինչ չի արել։
Արցախյան երկրորդ մեծ պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը վերսկսում են համատեղ զորավարժությունները: Փետրվարի 1-12-ը Հայաստանի սահմանի հարևանությամբ՝ Կարսում, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավվելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ, որոնք նոր սպառազինություն են փորձարկելու։ Զորավարժությունը կոչվում է «Ձմեռ 2021»․ ադրբեջանցի զինծառայողներն արդեն ժամանել են Կարս։
Մինչև հայ հասարակությունը քննարկում է հարցը, թե ինչո՞ւ առանց հայ գերիների վերադարձի խնդիրը լուծելու՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց՝ առավելապես Ադրբեջանի շահերից բխող փաստաթուղթ ստորագրելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնի է դառնում առաջին հայացքից փոքր, բայց իրականում սարսափելի մի տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպման ընթացքում կամ դրա ավարտից հետո ճաշել է Ալիևի հետ։
2020 թվականը ողբերգական տարի էր Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Ամենաողբերգականը՝ մեր նորագույն պատմության ընթացքում։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում մենք կորցրեցինք նախորդ 30 տարիների ձեռքբերումները, մեծ հաշվով, այն գաղափարական, փիլիսոփայական հիմքը, որը դրված էր Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքում։
Որքան էլ առկա բարձր ռիսկերի պարագայում ավանադատուների մտահոգությունները կարելի է հասկանալ, այնուհանդերձ ավանդների դուրսբերումը բանկային համակարգից ամենևին էլ ցանկալի երևույթ չէ։ Առավել ևս, որ խնայողությունները Հայաստանում ապահովագրված են. դրամային խնայողությունների դեպքում երաշխավորված է մինչև 16 միլիոնը, իսկ տարադրամայինի դեպքում՝ մինչև 7 մլն դրամը։
Հայաստանի արտաքին առևտրի վիճակն այս տարի խայտառակ վատ է։ Արտաքին առևտուրը կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանումն իջել է՝ 4,4, ներմուծումը՝ ավելի քան 15 տոկոսով։
Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։
2020թ. բարդագույն տարի էր Հայաստանի կրթության ոլորտի համար։ 2 մարտահրավերների՝ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ բացասաբար են ազդելու մեր կրթական համակարգի վրա։
Տնտեսական վիճակագրության «ամենադանդաղ» ոլորտը, հավանաբար, ժողովրդագրությունն է: Երևի այդ պատճառով մեր իշխանությունները խոստացան 2050-ին 5 մլն բնակչություն «ապահովել»: Խոստացան պատերազմից մեկ շաբաթ առաջ: Կապիտուլյացիայի խայտառակությունից հետո ինքնասիրություն ունեցող իշխանությունը, հարկավ, այդ թեմային չի անդրադառնա: Որովհետև պատերազմի ժամանակ զոհվում է հենց այն սերունդը, որ առաջիկա տարիներին պիտի երեխաներ ունենար:
Բազմաթիվ ապրանքային շուկաներում արձանագրվող թանկացումները ստիպեցին Կենտրոնական բանկին վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն վերանայվեց և միանգամից բարձրացվեց 1 տոկոսային կետով. նախկին 4,25-ից հիմա տոկոսադրույքը 5,25 է։
Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային միջավայրը, այս դեպքում ավելի բնութագրական կլինի նշել, վտանգավոր իրավիճակը՝ Հայաստան-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանի հեռավորությունը հայկական համայնքներից, ադրբեջանական ուժերի հավակնությունները և սահմանազատման աշխատանքների որակը, ստիպում են վերանայել ՀՀ անվտանգային համակարգը և նոր լուծումներ տալ Սյունիքում առկա անվտանգային մարտահրավերներին։
«Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է․․․ Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- երեկ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է մարտահրավեր նետել հասարակությանը, որի դիմադրողականությունը փորձության է ենթարկվում իր արտահայտած ամեն մի մտքից։
Մինչև պետական աթոռներին տիրանալը՝ գործող իշխանությունները խոստանում էին նվազեցնել հանրային ծառայությունների սակագները։ Սակայն իշխանության գալուց հետո մոռացան սակագները նվազեցնելու մասին։ Ավելին, շարունակեցին ու այսօր էլ շարունակում են գնալ սակագները բարձրացնելու ճանապարհով։