2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունն այդպես էլ չդարձավ արժեքների հեղափոխություն, և գոնե այս պահին չի երևում որևէ նախադրյալ, որ դա կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում։ Իշխանության եկան ոչ թե արժեքները, գաղափարներն ու սկզբունքները, այլ մարդիկ, որոնք, ինչպես ցույց տվեց կյանքը, չունեն ո՛չ արժեքներ, ո՛չ գաղափարներ, ո՛չ էլ, առավել ևս, սկզբունքներ։
Գնաճի մակարդակը Հայաստանում պաշտոնապես ցածր է։ Նույնիսկ ավելի ցածր, քան Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն շեմն է։ Օգոստոսին գնաճը կազմել է ընդամենը 1,8 տոկոս։ Բայց, ինչպես միշտ, դա սպառողներն այլ կերպ են զգում իրենց վրա։ Մտեք գյուղմթերքի շուկա և կհամոզվեք։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է դա հավաստում։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ դրա համար ընտրելով Հայաստանի Անկախության հռչակման 29-րդ տարեդարձի խորհրդանշական օրը։ Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը, թերևս, ենթագիտակցորեն ցանկացել է ցույց տալ, որ այդ ռազմավարությամբ ինքը որոշակի նվեր է մատուցում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նվերը ստացվե՞լ է, թե՞ ոչ, կդատի հասարակությունը։
Պետություն-մասնավոր համագործակցությունը, որի հետ իշխանությունները մեծ հույսեր են կապում տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու գործընթացում, ոչ մի կերպ չի կայանում։ Ամիսը մեկ կառավարությունում հավաքվում, քննարկում են այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ընթացքը, բայց գործը տեղից չի շարժվում։
Մինչ կառավարությունը դեռևս չի շտապում փոխել այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ ապրիլին ներկայացրած կանխատեսումները, որքան էլ տնտեսության մեջ տեղի ունեցող իրական զարգացումները վաղուց շեղվել են այդ սցենարից, Կենտրոնական բանկը կրկին վերանայել է իր գնահատականները։ Վերանայել ու նվազեցրել է տնտեսական աճի սպասումները։
Համավարակից հետո պաշտոնական վիճակագրությունը հետաձգել է որոշ ոլորտներին վերաբերող ցուցանիշների հրապարակումը։ Դրանք, ըստ ամենայնի, ձեռնտու չեն իշխանություններին, ինչն էլ հավանաբար ստիպել է գնալ այդպիսի քայլի։ Թեև պարզ է, որ դրանով իրավիճակն ավելի լավ չի դառնալու։
Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի։ Մտքերի, գաղափարների, ծրագրերի փոխարեն՝ քաղաքական դիսկուրսում տիրապետում են հայհոյանքն ու ատելությունը, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումը։ Այս գործընթացը ոչ միայն խրախուսվում է իշխանության կողմից, այլև իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն է ու համար առաջին հրահրողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու ստատուսագրությամբ։
Տնտեսության անմխիթար վիճակի ֆոնին, երբ ամեն վայրկյան մարդիկ իրենց մաշկի վրա ավելի ու ավելի են զգում ճգնաժամի բացասական հետևանքները, օրերս Նիկոլ Փաշինյանը որոշել էր «լավ լուրեր» հայտնել։ Սովորության համաձայն, պեղել-հանել էր իրեն ձեռնտու որոշ ցուցանիշներ, այս անգամ՝ գյուղմթերքների արտահանման վերաբերյալ, ու դա ներկայացրել՝ որպես կարևոր ձեռքբերում։
Բոլորովին վերջերս, շատերի համար աննկատ ու առանց իրեն բնորոշ աղմուկի, կառավարությունը հաստատեց 2021-2023թթ. Միջինժամկետ ծախսերի ծրագիրը։ Սա փաստաթուղթ է, որով ամրագրվում են իշխանությունների նպատակադրումներն առաջիկա 3 տարիների համար։ Այդ թվում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։
Դեռ անցյալ տարի ընդունվեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Չափազանց գերագնահատվում է ռուսական գործոնը։ Լուկաշենկոյի դիմումը ՌԴ-ին բացառապես գրագետ և տրամաբանական քայլ է, փորձ է այդ հակամարտությանը տալ որոշակի աշխարհաքաղաքական երանգավորում, քանի որ ներկայումս, պայմանականորեն ասած, բղավում են՝ «Լուկաշենկո, հեռացիր», առանց քաղաքական և աշխարհաքաղաքական շեշտադրումների, այլ հարց է, որ նրան հաջողվի դրանք փոխել և գրավել իր կողմ հակաարևմտյան, ռուսամետ և հակամայդանական, հականատօական ուժերին։ Ես կարծում եմ՝ այդ գիծն է Լուկաշենկոն փորձում առաջ տանել, դա իր դիրքերը մի փոքր կբարելավի, բայց սկզբունքորեն չի փոխի իր քաղաքական ճակատագիրը։
Քաղաքական ու հանրային ընկալմամբ՝ սահմանադրական կարգի տապալումը կամ իշխանության բռնազավթումը տեղի է ունենում միայն ընտրությունների կեղծման, իշխանության ուզուրպացիայի այլ դրսևորումներով։ Բայց հայկական իրականությունը ցույց է տալիս, որ սահմանադրական կարգի տապալումը կամ իշխանության ուզուրպացիան կարող է կատարվել նաև խորհրդարանի դահլիճում, ուղիղ եթերով, հազարավոր հպարտ քաղաքացիների աչքի առաջ։
Տարին նոր է մեկնարկել, և տնտեսությունը դարձյալ կանգնած է նույն խնդրի առաջ։ Կառավարությունն այդպես էլ չի կարողանում կարգավորել պետական բյուջեի ծախսերը։ Նախորդ տարվա հիվանդությունն այսօր էլ շարունակում է նույնքան արդիական մնալ. կառավարությունը հարկերի տեսքով փողը դուրս է բերում տնտեսությունից և բյուջետային ծախսերը կատարելու փոխարեն՝ ավանդ է դնում բանկերում։
Պաշտոնապես Հայաստանում ամեն ինչ լավ է, նույնիսկ ավելի լավ, քան կարելի է պատկերացնել։ Տնտեսությունը զարգացման այնպիսի բարձր տեմպ է վերցրել, որ շատ ու շատ երկրներ պարզապես կնախանձեին։ Աճի ցուցանիշով առաջատար ենք ԵԱՏՄ-ում, տարածաշրջանում ու Եվրոպայում։ Տնտեսության մեջ որակական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, բարելավվել է տնտեսության ճյուղային կառուցվածքը, գնաճ չկա կամ շատ ցածր է, մենաշնորհներն իսպառ վերացել են, համակարգային կոռուպցիա չկա, ներդրումներն ահռելի տեմպով ավելացել են, տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են բացվել, աղքատությունը նվազել է, ֆինանսական կայունությունն էլ ապահովված է։
Դեդեկտիվի սիրահարներին, հարկավ, տնտեսական վիճակագրության իրավախախտումների բաժինը դուր կգա: Այս հատվածում ինչ ասես՝ չես գտնի: Օրինակ, թե քանի մարդ է ձերբակալվել, քանիսը՝ կալանավորվել, նրանցից քանիսը որքան ժամանակ են գտնվել կալանքի տակ, քանի գործ է ուղարկվել դատարան, և այդպես շարունակ: Իրավախախտումների մեջ կա նաև «Բնապահպանության իրավախախտումներ» բաժին: Նախորդ տարիներին մեր վիճակագրությունը հրապարակում էր թե 100 հազար բնակչի հաշվով բնապահպանության որ ոլորտում քանի իրավախախտում է արձանագրվում:
Տարածված տեսակետ կա այն մասին, որ պետությունը լավ մենեջեր չէ։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ, շատ հաստատությունների կառավարումը պետությունները տալիս են մասնավորին։ Մեկ այլ տարբերակով էլ փորձ է արվում բիզնես կառավարման մոտեցումները տարածել պետական համակարգում։ Մշակվում են արդյունավետության ցուցանիշներ, թվերը դառնում են որոշիչ։
20-րդ դարասկիզբը Հայոց պատմության ամենախառնակ ժամանակաշրջաններից մեկն էր։ Ցեղասպանությանն ու կոտորածներին հաջորդում էին պատերազմները, պատերազմներին` անկախությունը, իսկ անկախությանը` մեկ այլ «անկախություն»։ Թերևս, պատմական այդ շրջանից մեզ հասած հաստափոր գրքերը տալիս են բավականաչափ տեղեկություն։
Տևական արժևորումից հետո՝ դրամը մտել է արժեզրկման փուլ։ Ազգային արժույթը թուլացել է՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։ Մարտի սկզբի համեմատ՝ դոլարի գինը բարձրացել է՝ 12-13, եվրոյինը՝ շուրջ 20 նիշով։ Մի դեպքում՝ արժեզրկումը հասնում է՝ 2,7, մյուս դեպքում՝ 3,8 տոկոսի։
46 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ԱԺ-ից մինչև հանրաքվեի անցկացումը ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը: Հայտարարության մեջ 10 անգամ օգտագործվում է «պետություն զավթել» արտահայտությունը՝ առավել շեշտելու համար, թե նախորդ իշխանությունները զավթել են պետությունը։ Թե ումից են զավթել, ինչպես են զավթել, և ինչ է նշանակում՝ պետության զավթում, հայտարարության մեջ չի ասված։
Վերջին տասնօրյակի ընթացքում Ադրբեջանը կրկին սկսել է թիրախավորել հայ-ադրբեջանական սահմանը: Միջադեպերի ակտիվ փուլը սկսվել է մարտի 1-ից, երբ հայտնի դարձավ, որ հակառակորդը կրակ էր բացել Տավուշի Ոսկեպար գյուղի և դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրանից օրեր անց տեղեկացրել էր, որ արդեն մի քանի օր է՝ նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։
Մոտավորապես մեկուկես դար առաջ, Ղրիմյան արշավանքի ժամանակ, անգլիական ազնվականության ընտրանուց կազմված 9 հեծելազորային վաշտեր՝ լորդ Կարդիգանի գլխավորությամբ, ենթարկվելով բանակի հրամանատարի անմիտ հրամանին, առանց երկար մտածելու՝ նետվեցին գրոհի ուղիղ ռուսական զորքերի կազմած «պայտի» մեջ: Սկզբում ռուսները հակառակորդի այդ հիմարությունից ապշեցին, բայց հետո կրակ բացեցին, և հարձակվողները ոչնչացվեցին: Այս դեպքը պատմության մեջ ստացավ «թեթև հեծելազորի հարձակում» վարկաբեկիչ անվանումը: Բայց բրիտանական բարձր հասարակությունը, պահպանելով ազգային շահերը, ձգտեց շուտ մոռանալ հրամանատարության այդ սխալը, և հետագայում էլ Բրիտանիայում այդ թեմային անդրադառնում էին միայն ազնվականության կարգապահության և հերոսության ենթատեքստում:
«Զորավարժությունները կրում էին պլանային բնույթ, այսինքն՝ կոնկրետ ռազմական վտանգ չէին պարունակում: Սակայն դրանք, բացի ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու, ԶՈՒ-ն նոր մակարդակի բարձրացնելու նպատակից, միտված են լինում ուժի ցուցադրությանը՝ հակառակորդին ճնշելու նպատակով: Սրան զուգահեռ՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նշանակում է, որ բացի պլանային բնույթից, այս զորավարժություններն իսկապես նպատակ են ունեցել նաև ստուգել հակառակորդի զգոնությունը, ուժ ցուցադրել, ճնշել՝ հետագայում բանակցություններում հնարավոր օգուտներ ստանալու նպատակով»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված միջադեպերին և Ադրբեջանի կազմակերպած զորավարժություններին:
Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից հետո հասարակության շրջանում կրկին ակտիվացել են խուճապային տրամադրությունները։ Որքան իշխանության բոլոր ներկայացուցիչները, առանձին-առանձին և միասին վերցրած, կոչ են անում խուճապի չմատնվել, այնքան քաղաքացիների մոտ խուճապն ավելանում է։ Բայց մեղադրել քաղաքացիներին այդ հարցում առնվազն ազնիվ չի լինի, քանի որ մարդկանց շրջանում միանգամայն արդարացիորեն ու օբյեկտիվորեն գերակշռում է այն տեսակետը, որ պետությունն անհրաժեշտ ու համարժեք քայլեր չի ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Ես ցանկացած պահի սպասում եմ նման բանի: Բայց ես մշտապես դուրս եմ գալիս, քայլում եմ, ճիշտ է, աշխատում եմ հասարակական վայրեր շատ չգնալ և միշտ էլ այդպես եմ արել, բայց այս պահի դրությամբ մարդիկ միայն դրական արձագանքներ են տալիս: Ես չեմ կարող ասել, որ բոլորը 100 տոկոսով ինձ աջակցում են: Ես զգում եմ, որ ինձ ճանաչում են, բայց համենայն դեպս մինչ այս պահը որևէ բացասական արտահայտություն կամ դրսևորում չի եղել:
Կենտրոնական բանկն այս տարվա մեկնարկին շարունակեց ակտիվորեն տարադրամ գնել։ Չնայած դրան, Հայաստանի միջազգային պահուստները տարեսկզբին վերստին կրճատվել են։ Այն էլ՝ բավական մեծ չափով։
Հավանաբար կհիշեք 90-ականների ռուսական հայտնի հեռուստագովազդի՝ «Դուք դեռ լվանում եք, ապա մենք գալիս ենք ձեր հետևից» արտահայտությունը։ Այն ժամանակ խնդիրը, որի պատճառով անհրաժեշտություն էր առաջանում գալ մեր հետևից, վատ լվացված սպիտակեղենն էր, իսկ հիմա՝ 2020-ին, իբր ոչ այդքան լավ լվացված փողերը, իսկ ավելի կոնկրետ՝ ոչ այդքան պարզ պայմաններում ձեռք բերված գույքը։
Նիկոլ Փաշինյանը երեկ Գորիսում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե՝ «…Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»: Նախ՝ նկատենք, որ երկրի ղեկավարի կողմից նման հայտարարություն հնչեցնելը հակասում է ՀՀ անվտանգության պահանջներին: Ստացվում է՝ սեփական քաղաքական շահերից ելնելով՝ ընտրազանգված հավաքելու համար, Փաշինյանը պատրաստ է նույնիսկ անվտանգային հարցերը դնել քննարկման:
Երեկ Գորիսում կայացած քարոզչական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաև «Հանրաքվեի հռչակագիրը», որը նա հրապարակել է այդ նույն հանրահավաքում։ Այդ փաստաթուղթը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ երեսուն տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Այդ հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 թվականից՝ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Հայաստանում ամեն ինչ վատ է եղել, գործել են կոռումպացված, հանցավոր իշխանություններ, քաղաքացիները հարստահարվել են, բյուջեն թալանվել է, և այլն, ու այդպես շարունակ։
Մինչ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները։ Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ նավթի գները։ Գահավիժում է ռուսական ռուբլին՝ աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացիներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այցի նախօրեին: Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Փաշինյանի բրյուսելյան այցի բովանդակային կողմն առանձին և շատ ավելի խորը վերլուծության թեմա է, որին մենք դեռ կանդրադառնանք: