Հայաստանը նման է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի, որին միացված է արհեստական շնչառության սարք։ Մինչ այդ, այն արդեն մի քանի անգամ կլինիկական մահ է ապրել՝ պատերազմ, նոյեմբերի 9-ը, հունվարի 11, մայիսի 12, մայիսի 25․․․
Մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինվորականների ներխուժման ֆոնին սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը տարածաշրջան, մասնավորապես՝ Երևան և Բաքու:
Հայաստանում ու Հայաստանի շուրջ կատարվող տեսանելի ու թաքնված գործընթացները վստահաբար մշակվում են ինչ-որ կենտրոնների կողմից և տեղի են ունենում համապատասխան տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակներում։ Պատերազմի ավարտից հետո հայ հասարակության նկատմամբ հետևողականորեն կիրառվում են մոլորեցնող շատ որոշակի տեղեկատվական, քարոզչական տեխնոլոգիաներ, որոնց նպատակը հանրության գիտակցության բթացումն է, որը, վերջին հաշվով, հանգեցնում է անգամ ամենադժոխային իրադարձությունների անընդվզում ընդունմանն ու համակերպմանը։
Վերջին շրջանում դրսի գնորդները մեծապես պասիվացրել են մասնակցությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ինչը նախորդ 2 տարիներին դարձել էր շուկայի ակտիվացման հիմնական գործոններից մեկը։ Այդ երևույթը նկատվեց համավարակի սկզբնական շրջանում, բայց խորացավ հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո։
Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակը շարունակում է լուրջ ահազանգ ու սպառնալիք լինել՝ ինչպես երկրի, այնպես էլ՝ տնտեսության համար։ Իրենց աթոռներին ամեն գնով կառչած մնալու մոլուցքով տառապող իշխանությունները հասան նրան, որ նույնիսկ պատերազմի ավարտից 6 ամիս հետո եղած մարտահրավերն ու ռիսկերը չեն թուլանում։ Ոչ թե չեն վերանում, այլ չեն թուլանում։
Օտարերկրացիների գործարքները մեր երկրի անշարժ գույքի շուկայում արդեն այլ իմաստ ու ընկալում ունեն: 2019-ից պաշտոնական վիճակագրությունն առանձնացնում և հրապարակում է օտարերկրյա քաղաքացիների վաճառած ու գնած անշարժ գույքը:
Ատոմակայանը մայիսի 15-ից դադարել է էլեկտրաէներգիա արտադրել։ Արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակներում էներգաբոլկը հարկադիր կանգառի վիճակում է։ Կանգառն այս անգամ անհամեմատ ավելի երկար կտևի, քան սովորաբար լինում է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման և վերալիցքավորման ժամանակ։
Աշխարհի լավագույն հոգեբաններից մեկը՝ Նոբելյան մրցանակակիր Դանիել Կահնեմանը նոր գիրք է հրապարակել իր 2 գործընկերների հետ։ Գիրքը կոչվում է «Աղմուկ»։ Կահնեմանը, որը ընթեցողներին հայտնի է «Մտածել արագ և դանդաղ» գրքով, շատ կարևոր գաղափարի վրա է ուշադրություն հրավիրում։ «Մտածել արագ և դանդաղ» գրքի հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ մարդն ունի մտածողության 2 համակարգ, որոնցից մեկն արագ է գործում, մյուսը՝ դանդաղ։ Ընդ որում, երկուսն էլ շատ անհրաժեշտ են մարդուն։ Պարզապես պետք է հստակ իմանալ՝ որ դեպքում համակարգերից որն ենք օգտագործում։
Ուզում եմ հստակեցնել, որ սա ՌԴ-ի խնդիրը չէ, սա ՀՀ-ի խնդիրն է, ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է, բայց ՀՀ անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի ՀՀ ԶՈՒ-ն՝ ՌԴ-ի աջակցությամբ: Եթե դա լիներ ռուսական սահման, ապա պատասխանատուն կլիներ Ռուսաստանը: Այս տեսանկյունից հիմնական պատասխանատվությունը ՀՀ ղեկավարության վրա է, որը 6 ամիս չկարողացավ այդ տարածքը կահավորել՝ չապահովելով ոչ միայն սահմանապահներով, այլև ԶՈՒ-ի միջոցով չփակելով սահմանը: Ինչո՞ւ դա չի արվել, ինձ համար հասկանալի չէ: Այնտեղ պետք է լիներ զորք, սահմանապահներ, հրետանային ստորաբաժանումներ, ինչո՞ւ այդ ամենը չի արվել ժամանակին:
«ՀՀ ղեկավարությունը քաղաքական վճռականություն չունի սեփական տարածքը պաշտպանելու: Այն, որ Ռուսաստանն ամեն անկյունում չի խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին, ոչինչ չի նշանակում: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով Հայաստանի իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող իրավիճակին:
«Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին։
Տնտեսագետը չի կարծում, թե գնաճային գործոնները ժամանակավոր են, ինչպես հաճախ նշվում է պաշտոնական շրջանակներից․ «Ակնհայտ է, որ ապրանքների գների այս բարձրացման հիմքում տնտեսական ակտիվությունն ընկած չէ, այլ դրամի արժեզրկումը, տնտեսության նկատմամբ անորոշությունը, քաղաքական անկայունությունը, որոնք երկարաժամկետ ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա։
Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումը Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական նոր դասավորություն է բացահայտում:
Զարհուրանքի հասնող տարակուսանքը՝ ինչո՞ւ է հայ հասարակությունն այսչափ անտարբեր պետության հետ տեղի ունեցողի, պետության փաստացի փլուզման նկատմամբ, արդարացի է ու հիմնավոր։ Բայց այնպես չէ, որ դա նորահայտ ֆենոմեն է, և այսօր է մեր հասարակությունը սկսել այդչափ չգնահատել ու չարժևորել պետությունը։ Դա տարիների, տասնամյակների հետևողական քաղաքաքարոզչական աշխատանքի հետևանք է, որում ավելի կամ պակաս չափով իրենց մեղավորությունն ունեն բոլոր քաղաքականությամբ զբաղվողներն ու դրանց մերձ շրջանակները, բայց առավելապես՝ բոլոր ժամանակների իշխանություններն ու ընդդիմությունները։
Հայաստանում կատարված ու շարունակվող գործընթացների վերաբերյալ կա երկու հիմնական կարծիք՝ տեղի ունեցողը կա՛մ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հիմարության արդյունք է, կա՛մ դավաճանության։ Այս դիլեմայի շուրջ է, ըստ էության, բաժանված քաղաքական դաշտն ընտրություններից առաջ։
Պետական բյուջեի ծախսերի եռամսյակային պլանը կրկին թերակատարվել է։ Նախատեսված էր կատարել 467 մլրդ դրամի ծախս, կատարվել է 404,9 միլիարդը։ Ավելի քան 62 միլիարդ դրամի ծախս չի կատարվել։
Սյունիքի մարզում ստեղծված աննախադեպ սահմանային իրավիճակը միայն առաջին հայացքից է լոկալ կամ նույնիսկ տարածաշրջանային նշանակության հարց: Սյունիքի մարզում այս օրերին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից են կախված աշխարհաքաղաքական մեծ գործարքներ և դրանց ապագան: Եվ ըստ էության հենց այդ հարցերն են այսօր լուծվում Սյունիքում, իսկ թե արդյունքում աշխարհաքաղաքական որ բևեռին կհաջողվի հաջողություն ամրագրել, դեռ պարզ չէ:
Գեներալ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելուց հետո, հիմա էլ վերաորակվել է Գևորգ Կոստանյանին ներկայացված մեղադրանքը: Պարզ մարդկային լեզվով ասած՝ Գևորգ Կոստանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պարտակել էր տապալել սահմանադրական կարգը:
«Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։
Տարեսկզբի 3 ամիսներին Հայաստանի տնտեսությունը շարունակել է անկումային լինել։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները կրկին սկսել են թռիչքային աճեր կառուցել ապագայի վրա ու ապագայի հետ կապված ապառիկով խոստումներ տալ, այն հույսով, որ նախորդ տարվա կտրուկ անկման ֆոնին այս տարի որոշ առաջընթաց կլինի։
Իշխանությունները սկսել են չբավարարվել տնտեսության «աննախադեպ» աճերով. հիմա էլ սկսել են «պատմական ռեկորդներ» խփել։ «Աննախադեպ» աճերն այլևս չունեն նախկին ազդեցությունը, հատկապես որ, դրանցից հետո տնտեսությունը կոլապսի ենթարկվեց ու մինչև հիմա ուշքի չի գալիս։
Ժողովրդագրական խնդիրները մեր հասարակական-քաղաքական կյանքում ամենամոռացվածն են: Թերևս: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չի վերլուծում ժողովրդագրության գործընթացները մեր երկրում: Ներկա իշխանություններից քաղաքական ու քաղաքականամերձ անցյալ ունեցող դեմքերը նախկինում միայն արտագաղթի մասին էին խոսում՝ չնկատելով (հնարավոր է նաև՝ չնկատելու տալով, կամ պարզապես չըմբռնելով) մյուս գործընթացները:
Ճիշտ է, այսօր դրանք գտնվում են բավական բարձր մակարդակում, բայց միայն այն պատճառով, որ տարեսկզբին 750 մլն դոլարի նոր պարտք ներգրավեցինք՝ եվրոպարտատոմսերի հերթական թողարկման միջոցով։ Տարադրամային այդ միջոցները համալրեցին Կենտրոնական բանկի պահուստները։ Այլապես՝ հիմա դրանք անհամեմատ ավելի քիչ կլինեին։
Հավանաբար շատերն են հիշում, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում հանրային ծառայությունների սակագների վերաբերյալ. սպառողները շատ են վճարում, որովհետև համակարգը կոռումպացված է, սակագները չհիմնավորված բարձր են, իշխանությունները թալանում են ժողովրդին։ Երբ գան իշխանության, կվերացնեն թալանն ու գողությունը, կիջեցնեն սակագները։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է. հանրային ծառայությունների սակագները ոչ միայն չնվազեցին, այլևս՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, բարձրացան ու շարունակելու են բարձրանալ։
Փիլիսոփայության մեջ կարևոր մի օրենք կա, որի նշանակությունը կյանքում հաճախ անտեսում ենք։ Խոսքը հակադրությունների միասնության և պայքարի օրենքի մասին է։ Այս օրենքը հատկապես կարևոր դեր ունի կրթության ոլորտում։ Մի քանի հայտնի գրքերի հեղինակ Սեթ Գոդինի վերջին գրքերից մեկը կոչվում է «Անվերջ խաղ»։ Այդ գրքում նա նշում է, որ կյանքում կան վերջավոր և անվերջ խաղեր։ Վերջավոր խաղերը մի օր ավարտվում են, քանի որ գտնվում է դրանց լուծման եղանակը։ Անվերջ խաղերը երբեք չեն ավարտվում, քանի որ դրանցում չկան հաղթողներ ու պարտվողներ, դրանք չունեն հանգուցալուծում։
«Շատ են խոսում, ինչ լինում է՝ Մոսկվան ինչ-որ բաներ է պետք անի, վաղը ոչխարը կանցնի սահմանը, դա և՞ս Մոսկվան պետք է կարգավորի, պետք է գա՝ ետ քշի՞ ոչխարին: Ռուսաստանը կոմունիկացիոն ծրագրերի շուրջ հրադադարի հայտարարություն է ստորագրել, Ռուսաստանը չի ստորագրել, որ սահման է դեմարկացիա անելու, դա երկու կառավարությունների իրավասությունն է: ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, ՀԱՊԿ-ը այս ամենը չի դիտարկելու՝ որպես ռազմական ներխուժում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը որպես «թավշյա հեղափոխության» ու Դուշանբեում Ալիևի հետ վերելակային գաղտնազրույցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թե ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակվեցին այդ կապուղու միջոցով, տակավին անհայտ է։ Ինչպես որ չկան ստույգ տեղեկություններ այն մասին՝ արդյոք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում և դրանից հետո, թե՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիորեն, որքան այն ծնած վերելակային գյալաջին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն բացառելի չէ այդ կապի գործարկումը նաև սյունիքյան վերջին իրադարձությունների բերումով։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունակ չէ կատարելու իր այդ պարտականությունը։ Այսինքն՝ Հայաստանի գործող իշխանությունը սահմանադրական պարտականությունների կատարման հարցում մատնված է անգործության։ Սահմանադրությունը նախատեսում է որևէ պաշտոնյայի անգործունակության մի շարք դեպքեր՝ պաշտոնի հետ անհամատեղելի հիվանդությունից մինչև մահ։
«168 Ժամ»-ի հետ զրույցում Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով վերջին օրերին վերսկսված Իսրայել-Համաս ռազմական դիմակայությանը, նախ ասաց, որ Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած անկարգություններն անմիջականորեն կապված էին Պաղեստինյան ինքնավարությունում նախատեսված ընտրությունների հետ: Նրա խոսքով, ՊԻ ղեկավար Մահմուդ Աբբասի որոշմամբ՝ ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամանակով, ինչը շատ տհաճ նորություն էր Համասի ղեկավարության համար, որը, ըստ հարցումների, կարող էր հաղթել ընտրություններում և իշխանության գալ ոչ միայն Գազայի հատվածում, այլև ընդհանուր առմամբ Պաղեստինյան ինքնավարությունում:
Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։