Քննադատությունը հիմա մոդա է, բայց ճիշտ չէ միտումնավորությամբ չտեսնել նաև կատարված իրական աշխատանքը։ Այս մեկ տարում ակնհայտորեն երևում է, որ կառավարումն ավելի լրջացել է։ Պակասել են մանկամիտ, մատից ծծած ու գլխից մեծ խոստումները, որ չեն կատարվելու և ուղղված են հիմարացնելու մարդկանց, քայքայելով պետության հեղինակությունը։
Ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի` Գրիգոր Լուսավորչի, կամ, ինչպես իտալացիներն են նրան կոչում, Սուրբ Գրիգոր Հայի, մասունքների վերազետեղման ու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ձոնված խաչքարի օրհնության առիթով եկեղեցական արարողություն կատարվեց։
ԱՄՆ-ը զգալիորեն կրճատում է ՀՀ-ում իրականացվող մի շարք ծրագրերի ֆինանսավորումը։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հաստատել և պարզաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը կրճատում է խոշոր ծրագրերի ֆինանսավորումը, փակում է USAID-ը, և այլն։
«Մամուլում շատ է շրջանառվում, որ մեր կազմակերպություններում ստուգումներ են իրականացվում, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, մեր կազմակերպություններում ստուգումներ չեն իրականացվում: Տեղեկությունը հնացած է, ստուգումներ անցած տարի են եղել: Ընդ որում՝ այն կոնտեքստում, որ հարկային մարմինները տարեկան մոտ 1000 կազմակերպություններում ստուգումներ են իրականացնում, որոնցից մեկն էլ մեր կազմակերպությունն է եղել»,- 168.am-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիայի» սեփականատեր Գարեգին Նուշիկյանը:
2015 թվականին Հայաստանի տնտեսությունը կմտնի ռեցեսիայի փուլ։ Նման կանխատեսում է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամը՝ նախօրեին հրապարակված «World economic outlook» զեկույցում։
Հիմա երկու վավերագրական ֆիլմ եմ նկարահանում։ Ֆիլմերից մեկի նկարահանումները սկսել էի երջանկահիշատակ դերասան Կարեն Ջանգիրովի հետ, ով, ցավոք սրտի, մահացավ։ Ես ընդհատեցի նկարահանումները, սակայն հիմա պետք է նոր դերասանի հետ վերսկսեմ նկարահանումներս։
«Ռիգայում կայանալիք գագաթաժողովի հիմնական քաղաքական թիրախը պետք է լինի պաշարներ հավաքելը, կոնսոլիդացիան և ԱլԳ ապագան։ Դա հեշտ հանդիպում չի լինելու, քանի որ ՌԴ-ն զգում է, որ ԱլԳ երկրներն իր ռազմավարական հետաքրքրությունների մասն են կազմում։ Եվ ոչ միայն դա։ Ռուսաստանն առճակատման քաղաքականություն է սկսել Արևմուտքի դեմ»։
Ծիրանենու պտղակորիզի սերմի յուղը չի զիջում իր օգտակար հատկություններով նշի յուղին, պարունակում է արժեքավոր B15 և B17 վիտամիններ։
Սոդան հայտնաբերվել է 18-րդ դարի վերջում Ֆրանսիայում, և երկար ժամանակ դրա պատրաստման քիմիական բանաձևը գաղտնի է պահվել։ Կան գիտնականներ, որոնք համոզված են, որ սոդայի օգնությամբ նույնիսկ հնարավոր է բուժել օնկոլոգիական հիվանդությունները։
Քիմ Քարդաշյանի` Հայաստանում հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեջ սկսվեց իրարանցումը։ Շոկի ենթարկված մեր «աստղերը» հանկարծ հասկացան, որ, փաստորեն, այնքան էլ «աստղ» չեն, և սկսեցին քննադատել համաշխարհային մեծության աստղին ամեն քայլափոխին հետևող հանրությանն ու ԶԼՄ-ներին։
Առանց հուզական շեղումների և բարոյական խրատների` փորձենք մի քանի կոնկրետ ու չափելի թվային տվյալներով գնահատել Քարդաշյանների «արշավանքը»
Ապրիլի 13-ին լրացավ ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարին: Այն մասին, որ տնտեսության վիճակը վատ է, նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Հ.Աբրահամյանը, բայց նաև նշեց, որ ձեռնարկվում են քայլեր, մշակվում են ծրագրեր, որոնց արդյունքը կերևա առաջիկա տարում:
Մամուլում շարունակվում են տեղեկություններ տարածվել այն մասին, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաներում կհայտարարվի: Քննարկվում է, որ այս անգամ համաներումն ավելի ընդգրկուն կլինի, քան նախորդ տարիներիներին: Պաշտոնապես այս տեղեկությունները ո՛չ հերքում, ոչ էլ հաստատում են. ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հարցի պատասխանը՝ նախապատրաստվո՞ւմ է արդյոքն համաներում հայտարարելու մասին նախագիծ, նախարարության իրավասության շրջանակներում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ Ազգային ժողովը՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ:
Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին՝ նրանց ընտանիքի շնորհիվ, Wikipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35 000 լրացուցիչ այցելու։
Քաղաքական նշանակությունից բացի, տեղի ունեցածն ունի նաև քաղաքակրթական չափազանց լուրջ նշանակություն, ինչին իր հերթին` վստահաբար անդրադառնալու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։ Հռոմի պապի այս քայլն անջրպետ մտցրեց աշխարհում` քաղաքականության, քաղաքական շահերի ու արժեքների միջև։
«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն շատ ուշադիր է լինելու այս կամ այն երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում։ Ինձ թվում է, որ եթե լինեին նման երաշխիքներ, ապա դրանք պետք է գային ՆԱՏՕ-ից, կամ ԵՄ առանձին անդամ երկրներից և ոչ ԵՄ-ից` որպես կառույց»,- ասում է Սյուզան Ստյուարտը:
«ՌԴ-ն միշտ է զենք վաճառել հակամարտության երկու կողմերին, ինչպես` ՀՀ-ին, այնպես էլ` Ադրբեջանին, դրանով իսկ հավակնելով կողմերի միջև հաշտարարի և համակարգողի դերակատարությանը։ Սրանում գաղտնիք չկա, և բոլորին է հայտնի»,- ասում է ռուս հեղինակավոր վերլուծաբան, ԱՄՆ Բրուքինգսի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլյա Շևցովան:
Փաստաբանի խոսքով՝ նույն տրամաբանությամբ` ազգաբնակչության մի զգալի մասը տանը թույլատրելի, օրինական ինքնապաշտպանության միջոցներ ունի. «Այդ բոլոր մարդիկ տեսականորեն կարող են հանրահավաքի մասնակցել, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք պլանավորում են հանրահավաքը զանգվածային անկարգության վերածել կամ այդպիսի մտադրություն ունեն: Այսինքն՝ զուտ այդ հոդվածն ինքն իրենով աբսուրդ հոդված է, այն քաղաքական նպատակներով կիրառվող հոդվածներից մեկն է, ու իր բնութագիրը շատ անորոշ է»:
Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ։ Լավացնում է տեսողությունը, ամրացնում է ոսկորները, կանխարգելում է նորագոյացությունների առաջացումը և աճը, հատկապես` հաստ աղիի ուռուցքը, ամրացնում է ատամները։ Խորհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։
Հավկիթի կեղևը հարուստ է կալցիումով։ Ձեր ուշադրությանը ներկայացվող դեղատոմսերը նախատեսված են ոսկորներն ամրացնելու և թոքերը բուժելու համար։
Հայաստանի ճանաչելիության ու զբոսաշրջության զարգացման տեսանկյունից` Քիմ Քարդաշյանը 3 օրում ավելի շատ բան արեց, քան ՀՀ պետական գերատեսչությունները 15 տարում։
«Հայ է, եկել է իր հայրենիք, պետք չի ուրիշ երանգավորումներ տալ: Մոռանում են քայլի հիմնական թեման, ասում են` պետք է իր ճանաչվածությունն օգտագործել, բայց խնդիրը պետք է տեղափոխել անձնական, խիստ կոմպլեքսավորված դաշտից դուրս: Հիմա եկել է, իր հայրենիքն է, պտտվում է, կարող է մի օգտակար գործ էլ անի»:
«Այն ամբողջությամբ քաղաքական էր, չհիմնավորված»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նրանք ցուցմունք տալուց չեն հրաժարվել, սակայն քննիչների հիմնական մասը նրանց ուղղելու հարց չի ունեցել:
Քիմ Քարդաշյանի՝ Գեղարդի վանքում վանքում արված այս լուսանկարը, որտեղ նա ամուսնու և երեխայի հետ մոմ է վառում, Instagram-ի նրա էջում 5 ժամում հավաքել է 550 հազար լայք։
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ այնպիսի պետություն, որն աշխարհում հայտնի կլինի ոչ միայն` հայկական ծագում ունեցող աստղերով, այլ իր կայացվածությամբ, ապահովությամբ, մարդու արժանապատիվ կյանքի համար ստեղծված հնարավորություններով: Սա, թերևս, պետք է լինի գլխավոր հարցը, որի շուրջ իշխանություններին չէր խանգարի մտածել` Քարդաշյանին Հայաստանից ճանապարհելուց հետո:
Երևանի ամեն անկյունից յուրաքանչյուրիս «աչքով անող» գովազդային պաստառներից տեղեկանում ենք, որ մայիս ամսին Հայաստան է այցելելու երգիչ Սոսո Պավլիաշվիլին: Մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրում կայանալու է Սոսո Պավլիաշվիլիի, Անչոկի և Նարի Հարությունյանի համատեղ համերգը:
Գազի գնագոյացման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հասավ իր մուրազին: Նրանց աշխատանքն էլ ավարտվեց կամ կավարտվի այնպես, ինչպես վայել է բոլոր հեքիաթներին:
«Մենք պետք է մեզ հարց ուղղենք` մենք ցանկանո՞ւմ ենք խաղաղություն, թե՞ ոչ։ Եթե` այո, ապա մենք կարող ենք իրագործել դա քաղաքացիական հասարակության մակարդակում, իսկ եթե` ոչ, ապա մենք կարող ենք շարունակել մեր պատերազմը քաղաքական գործիչների «մեծ օգնության» վրա հիմնված դիսկուրսի մակարդակում»:
«Իմ կարծիքով, համաշխարհային հանրությունը, մասնավորապես՝ Արևմուտքը, կօժանդակի ՀՀ-ին, որպեսզի ՌԴ-ի կողմից հարուցվող արգելքները վերանան, քանի որ սա շատ կարևոր է ոչ միայն Իրանի և ՀՀ-ի, այլև Արևմուտքի համար»,- ասում է Աղասի Ենոքյանը:
Հայկական գերեզմանների թվայնացմամբ զբաղվող hush.am կայքն օրերս ավարտել է հայ գրողների և հասարակական գործիչների` Թբիլիսիի պանթեոնի թվայնացման աշխատանքները։ Ըստ ծրագրի տնօրեն Միհրան Վարդանյանի, թվայնացումն առայժմ միակ միջոցն է` ինչ-որ տարածքում պահելու այն ամբողջ ինֆորմացիան, որ կա նշանավոր այդ պանթեոնում, որի վիճակը գնալով անմխիթար է դառնում, և շատ տվյալներ անհետանում են։