Հիմա արդեն, անկախ պետության պարագային` բոլորովին այլ պատմաքաղաքական իրավիճակում ենք: Հարյուրերորդ տարելիցը տարբերվում է մեկ կարևոր դրվագով ևս: Խոսքը Հայոց եղեռնի զոհերի սրբացման մասին է:
ՀՀ բնակչությունը սկսել է բանկային խնայողությունները ծախսել առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու վրա:
«Արևմուտքը չպետք է մեկուսացնի Ղարաբաղին և մյուս դե ֆակտո պետություններին»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցի Ժամանակակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լոուրենս Բրոյերսն` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է Արևմուտքն արձագանքի տարածաշրջանում Ռուսաստանի հարուցած անկայունությանը` չեզոքացնելով սպառնալիքները:
«Տասնհինգ թվի զուլումն ուրիշ էր: Մեր ժողովուրդն անզեն էր, պետություն չունեինք: Հիմա պետություն, բանակ ունենք: Ղարաբաղցիները քաջ են, որովհետև լեռնցիներ են՝ սասունցիների, զեյթունցիների պես: Մեր ժողովուրդն է քաջ, մենք Տիգրան Մեծի զարմից ենք: Արցախի այս վերջին կռվում թուրքը լավ զգաց դա»:
ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նվազել է։
Թեկուզև՝ Ցեղասպանության առիթով Հայաստանի վրա բևեռված միջազգային ուշադրությունը, «աշխարհի մաս» դառնալու հանգամանքը Հայաստանը կկարողանա՞ օգտագործել՝ այդ մարտահրավերներին դիմակայելու, երկրի կենսական խնդիրները լուծելու և ժամանակակից աշխարհի ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար:
«Ես չեմ ցանկանա խոսել առաջադրված մեղադրանքի բարոյականության մասին. այսպես ասեմ՝ բոլորս լավ գիտենք, թե ովքեր են Ժ. Սէֆիլյանն ու նրա գործընկերները, ինչ լումա ունեն ազգի համար, և ես ցավում եմ, որ նման անհեթեթ մեղադրանք են առաջադրում: Երևի թե ամեն մեկն իր բարոյականության չափանիշերին համապատասխան քայլեր է իրականացնում: Պատկերացնել, որ այդ մետաղյա, փայտյա ձողերով, խոհանոցային դանակներով Ժ. Սէֆիլյանն ու իր գործընկերներն ուզենան զանգվածային անկարգություններ իրականացնել, այն էլ` ապրիլի 24-ինգ ես սա համարում եմ ուղղակի բարոյականության բացակայություն մեր իշխանությունների մոտ»:
«Ուզում ենք շատ ավելի լավ, շատ ավելի հաջող, շատ ավելի բարձր արդյունքների հասնել: Այս 10-15 տարում այնպիսի հաջողություններ ենք ունեցել, որ անհավատալի է աշխարհում: Եթե համեմատենք Հնդկաստանի հետ, ապա Հնդկաստանը 70-80 տարում է հասել այսօրվա արդյունքին: Հայաստանը սոսկալի ձևով արագ զարգացավ»:
Ուռին և բարդին պատկանում են նույն ընտանիքին։ Հայտնի է ուռենու 600 տեսակ, որոնցից մոտ տասը` ՀՀ-ում։ Բուժիչ հատկություններ ունեն ուռենու բոլոր մասերը։
Ծաղկազարդված ուռին գեղեցկության, բնության զարթոնքի խորհրդանիշ է։ Օրհնված պսակը նաև հզորագույն հուռութ է։
Պարզվում է` բոլոր հոռետեսական տնտեսական կանխատեսումները և գործարարների աչքի տեսած դժվարությունները պատրանք են. ՀՀ տնտեսությունը շարունակում է աճել և ակտիվանալ
Ապրիլի 24-ին Հայաստանի եվրասիական «բարեկամներից»` Ղազախստանի և Բելառուսի նախագահները չեն ժամանի Երևան։
Վիճակագրության համաձայն՝ ստացվում է, որ ՀՀ-ում մարդկանց գնողունակությունը աճում է, սակայն նրանք ավելի քիչ են առևտուր անում։ Կամ՝ ավելի քիչ են առևտուր անում, սակայն տնտեսությունն ակտիվանում է։
Մնում է հուսալ, որ Պուտինը նաև Երևանում պաշտոնապես ներողություն չի խնդրի Թուրքիայից՝ Հայաստան այցելելու համար:
Հայրենիքին ծառայելու սուրբ պարտքը երբեք միայն տղամարդկանց առանձնաշնորհը չի եղել: Հայ կանայք միշտ մարտնչել են ուս ուսի՝ տղամարդկանց կողքին: Արցախյան պատերազմը դրա վառ ապացույցն էր: Այս մասին իր հարցազրույցներից մեկում ասել էր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որտեղ նա նաև նշել էր, որ Արցախյան պատերազմի ժամանակ 25 կին ծառայող են կորցրել: Կոմանդոսի կարծիքով՝ աղջիկների մասնակցությունը ոչ միայն բանակի ընդհանուր մթնոլորտի վրա է դրական ազդում, այլև աղջիկներն իրենց մարտունակությամբ ոչնչով չեն զիջում տղաներին:
«Թուրքական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է ճանաչման գործընթացի հետևանքները, այստեղից էլ գալիս է նրանց հիստերիկ ռեակցիան: Հարկավոր է նրանց օգնել` հնարավորինս շատ սխալներ անել այդ ճանապարհին»,- ասում է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:
Առաջին դեղամիջոցն օգնում է հազի նոպաների, երկրորդը` բրոնխիտի և լարինգիտի դեպքում։
«Մենք կարգավորման կոչ ենք անում բանաձևում։ Առաջին դրույթ-առաջարկը, որը ներառված է փաստաթղթում, այն է, որ Թուրքիան պետք է բացի հայ-թուրքական սահմանները»,- ասում է բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թեննոքը:
Բուժիչ հատկություններ ունեն նեխուրի բոլոր մասերը։ Արմատն օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության և նևրոզի, ճարպակալման դեպքում, նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, ունի արյունաստեղծ, ցավամոքիչ, հակաբորբոքային, հակասկլերոտիկ հատկություններ։
«Թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են Իսրայելաթուրքական հարաբերություններին, որոնք իրենց հերթին` նման են երկու ամուսինների ճակատամարտերի, որոնք ընթանում են խոհանոցում` ափսեների աղմկոտ կոտրման պայմաններում, և ավարտվում են ճաշի սեղանի մոտ, իսկ հետո` միևնույն անկողնում»:
Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ` ՀՀ Ազգային ժողովում երեկ լսումներ անցկացվեցին՝ ըստ էության, փաստելու, որ Եվրամիությունը չի հրաժարվել Հայաստանից, իսկ սեպտեմբերի 3-ից հետո կորսված վստահությունը ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովից հետո վերականգնվել է:
Երեկվա լսումների «հմայքն» այն էր, որ այն տեղի էր ունենում մի խորհրդարանում, որը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ դրանով բացառելով բոլոր այն իրական հեռանկարները, որոնք Հայաստանը կարող էր ունենալ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում:
Էլեկտրաէներգիայի սակագնի աճն արդեն գարնանային ավանդույթ է դարձել: Այս գարունն էլ բացառություն չէ: Անկեղծ ասած, վստահ չեմ, թե Էներգետիկայի նախարարությունում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որևէ մեկը բերանացի կհիշի, թե վերջին անգամ երբ ու որքանով է թանկացել սակագինը: Այնինչ շատ ժամանակ չի անցել:
«Վիճակը, իհարկե, շատ ծանր է, պետք է փնտրենք, ներդրումներ գտնենք: Այստեղ Իրանի պատժամիջոցների վերացման հարցը կարող է շատ օգնել, որ երկաթգծի կառուցման և այլ ծրագրերն իրականացվեն, չինացիները բավականին հետաքրքրություն ունեն Մետաքսի ճանապարհի հետ կապված»,- ասում է Գարեգին Նուշիկյանը:
Ծիրանենու ծաղիկը հարթեցնում է մաշկը, իսկ ծաղկաբողբոջը վերացնում է գորտնուկները։ Բազմաթիվ են ծիրանենու բուժիչ հատկությունները, սակայն ծառի բոլոր մասերում պարունակվող օգտակար նյութերի թիվն այնքան ընդարձակ է ու հավասարակշռված, որ այն իրավամբ Կենաց ծառ է կոչվել։
Հունվարի 29-ին, ժամը 06:35-ի սահմաններում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերվել էր զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից Հայկազ Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ:
Քննադատությունը հիմա մոդա է, բայց ճիշտ չէ միտումնավորությամբ չտեսնել նաև կատարված իրական աշխատանքը։ Այս մեկ տարում ակնհայտորեն երևում է, որ կառավարումն ավելի լրջացել է։ Պակասել են մանկամիտ, մատից ծծած ու գլխից մեծ խոստումները, որ չեն կատարվելու և ուղղված են հիմարացնելու մարդկանց, քայքայելով պետության հեղինակությունը։
Ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի` Գրիգոր Լուսավորչի, կամ, ինչպես իտալացիներն են նրան կոչում, Սուրբ Գրիգոր Հայի, մասունքների վերազետեղման ու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ձոնված խաչքարի օրհնության առիթով եկեղեցական արարողություն կատարվեց։
ԱՄՆ-ը զգալիորեն կրճատում է ՀՀ-ում իրականացվող մի շարք ծրագրերի ֆինանսավորումը։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հաստատել և պարզաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը կրճատում է խոշոր ծրագրերի ֆինանսավորումը, փակում է USAID-ը, և այլն։
«Մամուլում շատ է շրջանառվում, որ մեր կազմակերպություններում ստուգումներ են իրականացվում, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, մեր կազմակերպություններում ստուգումներ չեն իրականացվում: Տեղեկությունը հնացած է, ստուգումներ անցած տարի են եղել: Ընդ որում՝ այն կոնտեքստում, որ հարկային մարմինները տարեկան մոտ 1000 կազմակերպություններում ստուգումներ են իրականացնում, որոնցից մեկն էլ մեր կազմակերպությունն է եղել»,- 168.am-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիայի» սեփականատեր Գարեգին Նուշիկյանը: