ԱՍԱՑԻՆ՝ 7 ՏԱՐԻ ՊԻՏԻ ՄՈՌԱՆԱՍ ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ…  ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

«150-ից ավելի մարդ ստորագրել էր, որ ես դառնամ Ռադիոյի տնօրեն. Ասացին՝ հիմա ամեն ինչ փոխվել է, կընտրվես. չընտրվեցի»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ նշում է հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Հարությունյանը՝ խոսելով Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնելու մասին։

Խոսելով դաշտում առկա խնդիրների ու հանդիսավարության մասին՝ Տիգրանը նշում է․ «Մատուցողներն էլ են հարսանիք վարում, էնքան են լսել հաղորդավարին. 25.000 դրամից մինչև մի քանի միլիոն դրամով վարողներ կան։ Երբեք ոչ մի «թայֆայում» չեմ եղել. տարբեր շրջանակների համար եմ հանդիսություն վարել, 2 անգամ վարել եմ նախագահների երդմնակալություն, բայց երբեք ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել»։

Հաղորդման ընթացքում Տիգրան Հարությունյանի հետ խոսել ենք նաև հեռուստատեսություն-համացանց «հակամարտության» մասին․

«Էկրանի գրավչությունը կորել է, որովհետև կա գաջեթը, պլանշետը, հեռախոսը. Այսօր մարդը կարող է նստել արտաքնոցում, միացնել լայվը ու ունենալ մի քանի միլիոն դիտում»։

Խոսելով մեծամտացած հայտնիների մասին՝ Տիգրանը նշում է․ «Մի օր արխիվ կհրապարակեմ, շատերն իրենց կգտնեն այնտեղ, թե ոնց էին 50-րդ դուբլից ձայնագրվում, բայց այսօր իրենց աստղ են համարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031