Զելենսկին ինձ ասաց, որ Ուկրաինան պատրաստ է պшյքարել Ռուսաստանի դեմ ևս երկու-երեք տարի․ Տուսկ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ շարունակել հակամարտությունը ևս երկու-երեք տարի, The Sunday Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Հիմա գլխավոր հարցն այն է, թե քանի զոհ կտեսնենք։ Նախագահ Զելենսկին ինձ ասաց, որ հույս ունի, որ պատերազմը տասը տարի չի տևի, բայց Ուկրաինան պատրաստ է պայքարել ևս երկու կամ երեք տարի», – նշվում է հրատարակության մեջ։

Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպեց Զելենսկիի հետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թրամփը ակնարկել է Ուկրաինայի ոչնչացման մասին, եթե նա չգնա համաձայնության ճանապարհով։

Տեսանյութեր

Լրահոս