Հայերին ջնջեցին, հերթն արաբներինն է. սա արաբները լավ էին հասկանում. Վարդան Խաչատրյան

«Իսրայելում, իհարկե, մեզ չեն սիրում, բայց ասում են՝ Ադրբեջան չի եղել, իսկ Հայաստան միշտ եղել է։ Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանը պրոքսի պետություն է»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Վերջինս խոսեց նաև իշխանությունների քարոզած հայ-ադրբեջանական «բարեկամության» մասին:

«Լավ, մենք բարեկամացանք… Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ Ադրբեջանի և Թուրքիայի իներցիոն հայատյացությունը կարող է վերանալ։ Ի՞նչ է փոխվել, որ հանկարծ բարեկամացել ենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ… Այլևս չե՞ն ուզում հային վերացնել, Մեծ Թուրան ծրագիրը փոխվե՞լ է, որը վերակենդանացրել ու վերագործարկել է բրիտանական ՄԻ-6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Մուրը (որը բազմիցս հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և Հայաստանում, և դրսում:- Ս.Ս.)»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ իսլամադավան երկրներում ամենասարսափելի բանն է Մուհամեդ մտածողի զգուշացումը՝ «Հայ սպանողը դրախտ չի՛ ընկնելու»։ Նա իսլամական վերածննդի խոշորագույն մտածողն էր ու համարում էր՝ այն ժամանակ, երբ հայերին կջնջեն, կգա արաբների հերթը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս