Ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով, և Ռուսաստանի նախագահը այն քննարկել է նաև այլ ղեկավարների հետ։

Հարցին, թե արդյոք Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների Ռուսաստանի պայմանները ներառում են ճկունություն, օրինակ՝ տարածքային հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դոնբասի տարածքների, որոնք դեռևս վերահսկվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի վերաբերյալ։

«Այս ամենը քննարկվում է տարբեր ձևաչափերով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար անդրադարձել է այս հարցին՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և բոլոր նրանց հետ հանդիպումների ժամանակ, ովքեր հետաքրքրված են Ռուսաստանի դիրքորոշումն ավելի լավ հասկանալու հարցով։ Նրանք միշտ հնարավորություն ունեն գալ և քննարկել իրենց շահերը», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս