Բաժիններ՝

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել. «ՄԱՀԱԶԴ

Ի Տեր ննջեց Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Գիսակ Սրբազանի մահը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՍՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ. ԳԻՍԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ծնվել է 1951 թ., Հալեպ, Աիրիա։

Նախնական կրթությունը ստացել է Գամիշլիի (Սիրիա) ազգային վարժարանում՝ 1956-1963 թթ․։

1963-1968 թթ. ուսանել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում:

1968 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 1971թ.-ին՝ կուսակրոն քահանա, իսկ 1975թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1975-1990թթ. եղել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ և Ս․ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի փոխտնօրեն:

1982-1987 թթ. ընդունվել և ավարտել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանը։

1990 թ.-ին ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան։

1990 թ.-ին ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։

1990-2022թթ. եղել է Արգենտինայի Հայոց թեմ առաջնորդ:

1996 թ.-ին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով ստացել է արքության պատիվ։

1998-2002թթ. ընտրվել է Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս