Բաժիններ՝

Բժիշկը հինգ խորհուրդ է տալիս քաղցրակերներին

Սննդաբան Վագներ դոս Ռեյսը Terra-ի հետ հարցազրույցում ասել է, որ հնարավոր է նվազեցնել շաքարի օգտագործումը, և միևնույն ժամանակ հաճույք ստանալ սննդից: Նա քաղցրակերներին տվել է հինգ խորհուրդ, որոնք կօգնեն այս գործընթացը հեշտացնել։

«Սովորական հացը հաճախ շաքար է պարունակում։ Ընտրեք ամբողջական հացահատիկից թխված հաց կամ փորձեք տնական բաղադրատոմսեր»,- ասել է Ռեյսը։ Ինչ վերաբերում է սպիտակ շաքարին, նա խորհուրդ է տվել այն փոխարինել բանանով, խնձորով կամ աղացած դարչինով։

Գազավորված ըմպելիքների փոխարեն սննդաբանը մարդկանց կոչ է արել խմել կիտրոնի շերտերով, անանուխով և կոճապղպեղով ջուր: Որպես թխվածքաբլիթների այլընտրանք՝ նա առաջարկել է չոր մրգեր, ընկույզ, ինչպես նաև բանանի, խնձորի և կոկոսի չիպսեր ուտել: Շոկոլադի սիրահարներին բժիշկը խորհուրդ է տվել ընտրել այնպիսի տարբերակներ, որոնք պարունակում են առնվազն 70 տոկոս կակաո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս