Ո՞վ է զբաղվելու «Անմոռուկների» բիզնեսով

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը» դարձել է գործարար շահերի բախման պատճառ։ Չնայած 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությունը զգուշացնում է, որ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում և, որ դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի գլխավոր տնօրինությանը, շատերը պատրաստում են «Անմոռուկով» կրծքանշաններ և այլ ատրիբուտներ՝ վաճառքի համար:

Տնօրինության մամուլի պատասխանատու Հարություն Բերբերյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս պահին դրանք բոլորն օրենքից դուրս են։ «Անմոռուկը» արտադրական նպատակներով օգտագործելու համար գործարարները պետք է հայտ ներկայացնեն տնօրինությանը։ Երեկվա դրությամբ առկա էր 20-ից ավելի նման հայտ։

Ըստ Հ.Բերբերյանի՝ այդ հայտերը դեռ քննարկման փուլում են և այսօր կորոշվի, թե որ ընկերությունների հայտերն են բավարարվելու։ Իսկ մինչ այդ, պատասխանատուները արդեն պատվիրել և ստացել են 20 հազար հատ «Անմոռուկով» կրծքանշան, ևս 300 հազար հատ «Անմոռուկով» ատրիբուտ պատրաստ կլինի մինչև մարտի վերջ և կբաժանվի խանութներին։ Անհասկանալի է միայն այն, թե ինչու է որոշվել այդ պարագաները պատվիրել չինական ընկերությանը։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս