«Կրեմլը ջանքեր ներդրեց, որպեսզի ներհայաստանյան հակամարտությունը չհանգեցնի հերթական Մայդանի»

Ասում է Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը

«Ծառուկյանի հրաժարականի և հայաստանյան ներքաղաքական զարգացումների հիմքում բացառապես ներհայաստանյան պատճառներն են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներում Մոսկվայի գործոնի մասին խոսակցություններին։
Նա նշեց, որ Մոսկվայի գործոնը ներկա է ամբողջ աշխարհում` ի հաշիվ այն բանի, որ Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի առաջատար խաղացողներից մեկը, թեև ոչ վաղ անցյալում Ռուսաստանին կործանում և տապալում էին վերագրում «ՌԴ-ի վատը ցանկացողները»։

Թեև, Կռիլովի համոզմամբ, պետք չէ ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել և Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներում տեսնել Մոսկվայի ձեռքը։ «Հաճախ ԶԼՄ-ները չեն ունենում արժանահավատ տեղեկատվություն իրական քաղաքականության աշխարհից, որն ի սկզբանե չի ենթադրում թափանցիկություն և դրանով իսկ տարբերվում է մարդկային գործունեության այլ ոլորտներից` կինո, սպորտ, նորաձևություն, էստրադա և այլն, որտեղ որոշակի արտահոսքերի և աղմկահարույց դեպքերի միջոցով լուծվում են որոշակի խնդիրներ»,- ասաց նա` շարունակելով, որ դրա արդյունքում ԶԼՄ-ները ստիպված են լինում առաջնորդվել խոսակցություններով և պատրանքներով։ Իսկ նման պատրանքները, նրա խոսքով, հայաստանյան ԶԼՄ-ներում շատ էին հատկապես Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ նախագահի պաշտոնից ու քաղաքականությունից հեռանալու հարցի շուրջ։ Կռիլովի կարծիքով` այն պատկերացումներում, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները որոշվում կամ համաձայնեցվում են Մոսկվայի հետ, արտահայտվում է որոշակի թաքնված անվստահություն սեփական պետականության հանդեպ։

«Ընթացող գործընթացները կարող են որոշակիացնել ոչ միայն Հայաստանի զարգացման մոտ ապագան, այլև բավականին հեռավոր հեռանկարը։ Դա պայմանավորված է սպասվող սահմանադրական բարեփոխումներով, որոնց ելքը մինչ վերջերս կանխորոշված չէր։ Ավելին, ընդդիմադիր Եռյակը հայտարարել էր իշխանություն փոխելու իր մտադրության մասին, պահանջում էր ներկայիս նախագահի հրաժարականը։ Ներկայումս իրավիճակն էականորեն փոխվել է. Գագիկ Ծառուկյանի հրաժարականով Եռյակը դառնում է անգործունակ կամ ընդհանրապես տապալվում է, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դիրքերը կտրուկ կերպով թուլացել են։ Արդեն հայտնվել են նրանց տեղը զբաղեցնելուն պատրաստ հավակնորդներ, բայց կասկածելի է, որ նրանց կհաջողվի հավաքել քաղաքական կշիռ` մոտ ապագայում։ Դա վերաբերում է նաև այն արևմտյան ուժերին, որոնք կարող են փոխարինել Գագիկ Ծառուկյանի ծախսած ռեսուրսը` ստանալով ֆինանսական լիցքավորում դրսից։ Եվ ի՞նչ է ստացվում արդյունքում։ Դա լիովին ակնհայտ է. ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է սահմանադրական բարեփոխումներն առանց խոչընդոտների անցկացնելու համար բոլոր հնարավորությունները, որը նրան կտա հնարավորություն` պահպանել իր իշխանությունն անսահմանափակ կերպով։ Կա՞ր արդյոք այս ամենում Մոսկվայի գործոնը։ Կարծում եմ, որ այն կար և իրականում արտահայտվեց նաև` ի դեմս Սամվել Կարապետյանի այցի և նաև այլ ավելի ոչ հանրային գործողություններով։ Մոսկվան մտահոգությունների պատճառ ուներ, որ Հայաստանում իրավիճակը կսկսի ընթանալ ապակայունացման հունով, որը կհակասեր ռուսական շահերին։

Այդ մտահոգությունները թելադրվել էին Ուկրաինայում մայդանային գործողություններից և միջազգային հարաբերությունների ներկայիս կոնտեքստից։ Ուստի Կրեմլը ջանքեր ներդրեց, որպեսզի ներհայաստանյան հակամարտությունը չհանգեցնի Մայդանի հերթական վարիացիայի և առավել ևս` Արաբական գարնան»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Կռիլովը` շարունակելով, որ Գագիկ Ծառուկյանի հրաժարականի գլխավոր շարժիչ գործոնը բացառապես ներհայաստանյան պատճառներն էին։

Հետագայում, ըստ Կռիլովի, չնայած Մոսկվայի դերակատարության կարևորությանը, Ռուսաստանը պահպանում է իր ազդեցությունը տարածաշրջանում, հենց ներքին պատճառներն են պայմանավորելու Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու քաղաքականությունը։ Այս պատկերը, նրա խոսքով, կարող է փոփոխվել միայն այն դեպքում, եթե Երևանում իշխանության ղեկին հայտնվի այնպիսի մի թիմ, որն Ուկրաինայի և Վրաստանի օրինակով կորոշի գնալ երկրի կողմնորոշման արմատական փոփոխության։ «Իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ հայկական քաղաքականությունն իսկապես կսկսի ղեկավարել արտաքին ձեռքը։ Բայց դա ամենևին Մոսկվայի ձեռքը չի լինի»,- ասաց Կռիլովը։

Քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի խնդրանքով առաջարկում ենք ծանոթանալ նաև մեր հարցի նրա պատասխանին ռուսերեն լեզվով:

– На восьмом внеочередном съезде ППА было выполнено основное требование Сержа Саргсяна, озвученное на заседании совета РПА 12-го февраля – Гагик Царукян ушел из политики. В урегулировании отношений Царукян-Саргсян важную роль сыграл армянский олигарх из Москвы Самвел Карапетян. Вы видите фактор Москвы? Сегодня насколько, по Вашему, Россия вовлечена в внутриполитическом дискурсе Армении?

– Фактор Москвы присутствует во всем мире уже в силу того, что Россия существует и продолжает оставаться одним из ведущих мировых игроков. Еще недавно ей предрекали распад и скорую кончину, теперь очевидно, что эти прогнозы были лишь мечтами недоброжелателей и реальности не отражали. Однако не стоит впадать в другую крайность и видеть за всем происходящем в Армении и во всем мире руку Москвы. Чаще всего у СМИ нет достоверной информации из мира реальной политики, которая изначально не предполагает открытости и этим отличается от других сфер человеческой деятельности – кино, спорта, моды, эстрады и прочего, где путем всевозможных утечек и скандалов решаются вполне определенные задачи. В результате журналисты вынуждены пользоваться слухами или фантазировать сами, подобных фантазий в связи с Гагиком Царукяном в армянских СМИ было бесчисленное множество, их легко найти если отмотать время назад и хотя бы бегло пробежаться по информационным армянским сайтам. Нелепость подобных публикаций теперь совершенно очевидна. В представлении о том, что внутриполитическое развитие Армении определяется или уж точно согласовывается с Москвой проявляется какое-то подспудное чувство неверия в собственную государственность. Это не может не удивлять, тем более, что у всего происходящего есть вполне реальные причины. Они заслуживают куда более пристального внимания, чем новые перепевы прежних вариаций о руке Москвы. Происходящие события могут определить будущее развитие Армении не только на ближайшую, но и на более отдаленную перспективу.

Связано это с предстоящей конституционной реформой, исход которой еще недавно вовсе не был предопределенным. Более того, оппозиционная “тройка” заявляла намерение смены власти, требовала отставки нынешнего президента. Теперь ситуация изменилась коренным образом: вместе с уходом из политики Г. Царукяна становится недееспособной или вовсе распадается оппозиционная “тройка”, позиции всего оппозиционного политического спектра партий резко ослабли. Уже появились новые претенденты занять их место, но сомнительно, чтобы им удалось набрать политический вес в ближайшем будущем. Это относится и к тем прозападным силам, которые могут заменить утраченный финансовый ресурс Царукяна путем получения финансовой подпитки извне. Что же в итоге? Он вполне очевиден: нынешний президент Армении С. Саргсян получил все возможности без проблем провести свою конституционную реформу, которая дает ему возможность оставаться у власти на неограниченный срок.

Был ли во всем произошедшем какой-то фактор Москвы? Думаю, что он был и действительно проявился в том числе в виде поездки С. Карапетяна, скорее всего и в других менее публичных действиях. У Москвы были причины опасаться, что ситуация в Армении пойдет по пути дестабилизации, что противоречило бы российским интересам. Опасения эти диктовались произошедшими майданными событиями на Украине и всем нынешним контекстом международных отношений. Поэтому Кремль предпринял усилия, чтобы внутриармянский конфликт не вылился в очередную вариацию майдана, и уж тем более, “арабской весны”. Главным двигателем произошедших событий с отставкой Г. Царукяна были сугубо внутриармянские причины. И дальше при всей важности роли Москвы, которая сохраняет свое влияние в регионе, именно внутренние причины будут определять социально-экономическую ситуацию и политику Армении. Эта картина может измениться лишь в том случае, если у власти в Ереване окажется команда, которая по примеру Украины или Грузии решит пойти на радикальную смену курса. Такое развитие событий может привести к тому, что армянской политикой действительно начнет рулить внешняя рука. Но эта рука будет вовсе не рукой Москвы.

Տեսանյութեր

Լրահոս