Ինչ դու, ինչ քո «զորքը»
Այսօր Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը և կարգալույծ Ստեփան Ասատրյանը պղծման ակտ իրականացրեցին եկեղեցում: Նիկոլ Փաշինյանը իր անձնական նպատակների համար օգտագործեց թեկուզև սակավաթիվ, սակայն տարբեր մարզերից ու Երևանից Արագածոտնի մարզ տարած քաղաքացիներին:
Կարգալույծ ինքնակոչ նախկին քահանան ընդամենը օրեր առաջ սպառնում էր՝ «Թող զգուշանան, 10 000 հոգի մարդ կբերեմ, Փաշինյանին էլ սատարում եմ»:
Բացի սրբապղծությունը, այսօր տեղի ունեցավ Փաշինյանի համար ամենասարսափելին. ինքն էլ հասկացավ՝ այլևս չունի ժողովրդական աջակցություն, նույնիսկ 1000 մարդ չի կարողանում ապահովել իր միջոցառումներին:
Հիշեցնենք ընթերցողին, որ մեր տեղեկություններով, այլևս կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը պատահական քահանա չէ ու ամենևին պատահական չէ նրա ըմբոստությունը․ ասում են՝ նա մոտ է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, որը պարբերաբար այցելում է Հովհանավանք։ Նկատենք՝ այդ եկեղեցի վերջերս այցելել էր նաև Աննա Հակոբյանը։
Հիմա անցնենք բուն նյութին. Փաշինյանը փորձել էր որքան հնարավոր է՝ մարդաքանակ ապահովել: Այդ պղծման ակտին մասնակիցների շարքում էին նաև Ազգային ժողովին կցված Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներ, իհարկե՝ քաղաքացիական համազգեստներով: Ահա նրանցից մի քանիսը:

Եկեղեցու ներսում մի քանի դրվագներ եղան: Քաղաքացիներից մեկը Սուրբ Ավետարանը խլեց սրբապիղծ, կարգալույծ Ստեփանի ձեռքից:

Հովհաննավանքից անվտանգության աշխատակիցները բռնի ուժով, բերանը փակած, հեռացրեցին մի քաղաքացու ևս. նա այդ կեղծ պատարագի ժամանակ, որին ներկա էր նաև Փաշինյանը, բազմության միջից բղավել էր. «Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»:
Անվտանգության այս աշխատակիցը, որը եկեղեցում փակում է քաղաքացու բերանը և բռնի կերպով նրան դուրս հանում, ՊՊԾ աշխատակից, սպա Աշոտ Մկրտումյանն է:

Իսկ այս մեկը, որ եկեղեցու բակում հարձակվում էր լրագրողների վրա, և ասում էր՝ «Թքած ունի, թե որտեղ է գտնվում», Նիկոլ Փաշինյանի աջակից հայտնի Ռուստամ Ավագյանն է, ով ասում էր` թող թուրքը մեր ու մանուկ, հղի կին ու ծեր մարդ կոտորի, մենակ նախկինները հետ չգան։ Հիշեցնենք, նա նախկինում աշխատել է որպես մատուցող, հետագայում ներկայանում էր որպես կռված տղա…


