Ընդդիմադիր ակտիվիստները հայտնում են, որ տեղի բնակիչները ծանր վիճակում են հայտնվել, քանի որ զորքերը շարժվում են բոլոր ուղղություններով՝ կրակի տակ պահելով տարածքը:
Երկուսն էլ, ինչպես սպասվում էր, եկել են այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է հրաժարական տա և բավարարի Սիրիայի ժողովրդի պահանջները՝ դրանով իսկ Սիրիայում արագացնելով քաղաքական անցման գործընթացը:
Համացանցում հայտնվել է նաև ֆրանսահայերի բողոքի ցույցի տեսանյութը, որին ծածանվել է նաև ԼՂՀ դրոշը:
Իրանցիները պնդում են, որ պետք է դադարեցվի զինված ընդդիմությանը ռազմական և ֆինանսական օգնության ցուցաբերումը, նաև պահանջում են հրաժարվել ծայրահեղական խմբերի վարձկաններին պատրաստելուց և Սիրիա ուղարկելուց:
ԱՄՆ պետդեպարտամենտը չինական իշխանություններից արդեն պահանջել է ապահովել դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ ընտրություններից հետո ընդամենը մեկ հրապարակային քայլ է արել, այն էլ՝ իշխանությունների օգտին: Սեպտեմբերի 20-ին նա, բնականաբար՝ հնարավորինս անհասկանալի տեքստով, կշարունակի այդ գիծը, ավելի ճիշտ՝ «ուղղագիծը»: Հետաքրքիր է միայն, թե ուխտադրժության հերթական քայլից հետո ի՞նչ է լինելու «Ուխտ Նոր Հայաստանիի» հետ: Անկախ ամեն ինչից, ափսոս էր Ուխտը:
«Կարծում եմ` վրեժի հարց է, որովհետև ինքը Սերոբ Տեր-Պողոսյանի անվտանգության ծառայության պետն էր, իբր թե թիկնապահը: Բանն էլ այն է, որ նախկինում էլ լռություն չէր եղել: Այո՛, եղել են սպառնալիքներ, բայց մի քիչ ավելի թեթև: Հիմա չեմ կարող ասել, բայց հետո կասեմ: Դրա համար պատճառներ կան,- ասաց Հ. Խաչիկյանը` ավելացնելով,- Իրենք մտածում էին, որ ոչ թե իմ եղբոր տուն են մտնում, այլ մտածում էին, որ դա իմ տունն ա: Հիմնականում ես էի մտնում այդ վրեժխնդրության սցենարի մեջ»:
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, 168.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով Արամ Կարապետյանի վերոնշյալ հայտարարությունը, ասաց. «Խնդրում եմ, վերընթերցե´ք նախարար Նալբանդյանի` նախորդ շաբաթ տրված ասուլիսի սղագրությունը, որտեղ նա հստակ ասում է, որ այս օրերին տասնյակ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների արտգործնախարարների հետ»:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից
Այդ ամենն անհանգստացրել է տեղական բնակչությանը, որը կարծում է, թե ճանապարհի վրա կատարվող ինտենսիվ աշխատանքները կարող են կապված լինել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ: Ճանապարհաշինարարները, սակայն, հերքել են դա…
Սալեհին, որը երեկ Կահիրեում մասնակցել է Սիրիայի հարցով «կոնտակտային խմբի» նիստին (ստեղծվել է օգոստոսին` Մեքքայում Իսլամական գագաթնաժողովում), որևէ մանրամասն չի հաղորդել իր առաջարկի վերաբերյալ և առաջարկել է առավել մանրամասն քննարկել նախաձեռնությունը Նյու Յորքում ու Թեհրանում քառյակի հանդիպումներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին և օրակարգային այլ խնդիրների:
Հաթայ նահանգում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակցել է մոտ 1500 մարդ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն ցանկանում իրենց տարածաշրջանում տեսնել սիրիացի փախստականներին և կոչ են արել նրանց արտաքսել դեպի իրենց հայրենիք:
«Ռուսաստանի արտգործնախարարության և որոշակի ուժերի շատ գործուն մասնակցությամբ հաջողվեց այդ իրավիճակը չհասցնել պատերազմի, որովհետև այն մարդիկ, ովքեր գծել էին Ռամիլ Սաֆարովի արտահանձման սցենարը, նրանք դա արել էին պատերազմ հրահրելու համար: Հարցրե´ք արտգործնախարարությանը` այդ ընթացքում Էդվարդ.Նալբանդյանը քանի՞ հեռախոսազրույց է ունեցել, ու՞մ հետ և ի՞նչ հաճախականությամբ, և ամեն ինչ կիմանաք»:
Նախարար Լիդինգտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:
Իրանցի նախարարի խոսքերով՝ նախապայմանների առաջքաշումը բարդացնում է ճգնաժամի կարգավորման գործընթացը:
Տիգրան Սարգսյանը չի էլ կարող իր դիմումով ազատվել. իրեն չեն ազատի իր դիմումով, դա այս թիմի խաղի կանոնների մեջ չի մտնում: Նույնիսկ ազատման համար հպարտ հեռանալու հնարավորություն նրան չի տրված, նա կհեռանա` որպես ավերիչ: Տեսեք` մի օրում ինչ քննադատության նրան ենթարկեց նախագահը, և թե ինչպե՜ս էր նա քծնում նախագահին` հայտարարելով, թե` «պարոն նախագահ, Ձեր մտքերը սթափեցնող ենգ»: Բա որ մենք 5 տարի ասում էինք, ինչո՞ւ չէիր սթափվում:
ՀՀ ԱԳՆ պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀԹ արտաքին գործերի, բարձրագույն կրթության և գիտության, զբոսաշրջության նախարարների, գործարար խորհրդի, Հորդանանի և Ամմանի առևտրա-արդյունաբերական պալատների անդամների հետ:
Քիչ առաջ «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Պողոսյանը 168.am-ին տրամադրեց նաև այն ծանուցագրերը, որոնք ընկերությունն ուղարկել էր Վարդան Այվազյանին:
«Իմիջայլոց վերջին 20 տարվա ընթացքում դա շատ հաճախ է տեղի ունեցել. օրինակ, երբ Դաշնակցությունը հետապնդված էր Հայաստանում` ձերբակալություններ, կուսակցության արգելում և այլն, Ղարաբաղում նման բան չկար, և որքան էլ Հայաստանի իշխանությունը ճնշեց ԼՂՀ-ի իշխանությունների վրա, որ նույն քաղաքականությունը վարի, նրանք այնուամենայնիվ, դա չարեցին»:
«Սիրիական հարցը մեզ համար ունի բարոյական և զգացական երեսներ, և «Օգնի´ր եղբորդ» կարգախոսը տեղավորվում է այդ բարոյական և զգացական տանիքի տակ, որովհետև մենք անտարբեր լինելու իրավունք պարզապես չունենք»:
«Վճիռն ընդունվել է 2012թ. հուլիսի 10-ին: Պարոն Այվազյանը ծանուցվել է դրա վերաբերյալ: Վճիռը հրապարկվելուց հետո նրան ուղարկվել է նաև վճիռը: 7 ծանուցում է եղել պարոն Այվազյանին` ներառյալ նաև վճիռը, ինչը հանրորեն վճիռ է, և կա նաև համացանցում: Իրավաբաններն, այո’, վճիռն ուղարկել են նրան, ընդ որում` երկու հասցեով: Իսկ մինչ այդ բոլոր դատական փաստաթղթերն ուղարկվել են նրան, միայն 2012թ. եղել է 7 տարբեր ծանուցում»:
Միջադեպը գրանցվել է Քարդեշլեր գյուղի մոտ, որտեղ քուրդ զինյալները հրթիռակոծել են ռազմական ավտոշարասյունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 և վիրավորվել է ավելի քան 30 զինծառայող:
Ձերբակալվածը աջակցություն է ցուցաբերել բազայի վրա հարձակվողներին, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ օգնություն: Ձերբակալվածի անունը նույնպես չի հաղորդվում:
«Ալ-Քաիդան» գործում է նաև Ադրբեջանում. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Մուհամմեդ մարգարեի նկատմամբ անհարգալի ֆիլմի դեմ մուսուլմանների միահամուռ զայրույթի դրսևորումը նաև Բաքվում, խոսում է ահաբեկչական գործողություններին Ադրբեջանի ներգարավվածության մասին:
«Ես հիմա նստած խոսում եմ իմ բնակչության հետ, որոնք որ ինձ ընտրել են: Եվ ուզում ենք մի որոշման գալ: Ես ուզում եմ նրանց կարծիքը լսել, և, ընդհանրապես, մտածում եմ հետևյալ ձևով` արդեն նշեցի, որ եթե իմ` ՀՀԿ-ում ընդգրկվելը, դրանով որևէ բան դրական առումով փոխել կարողանամ, պատրաստ եմ մտնել, իսկ եթե ոչ մի բան չի փոխելու` ես չեմ գնա: Ես երբևէ կուսակցության անդամ չեմ եղել: Ամբողջ կյանքում եղել եմ անկուսակցական»:
Այդ միջոցառումները ստիպում են մտածել, որ նման գործողություններն ուղղված են Հարավային Օսիայի ժողովրդի դեմ, որը երկու օր անց նշելու է հանրապետության կազմավորման 22-ամյակը: Այդ բոլոր տարիներին մենք լավ փոխհարաբերություններ ենք ունեցել այլ երկրների հետ և մշտապես հավատարիմ ենք եղել խաղաղությանը», ըստ interfax-ի, ասել է Օսիայի նախագահը:
«Մեզ համար կարևոր էին՝ առաջին հերթին, որ սա այն ուղիներից մեկն է, որի միջոցով ուղերձ է հղվում Ադրբեջանին և հիշեցվում այն մասին, որ Հայաստանն ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում: Սա հիշեցում է Ադրբեջանի այն պաշտոնյաններին, որ եթե պատերազմ սկսեն, ապա կպարտվեն»,- ասաց նա:
օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ճնշել են Մեղրու նորընտիր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին` ստիպելով անցնել ՀՀԿ-ի շարքերը: Ա. Հովհաննիսյանն էլ` չդիմանալով այդ ճնշումներին, անդամագրվել է ՀՀԿ-ին:
Թաքնված տեսախցիկով արված տեսագրության մեջ հանրապետական թեկնածուն ասել է, որ ամերիկացի ընտրողների 47 %-ը, ովքեր աջակցում են Օբամային, չեն վճարում եկամտահարկեր և երբեք չեն քվեարկի հանրապետականների օգտին: