Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» տվյալներ է հրապարակել երկրում համացանցի սպառման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայի 16-74 տարեկան բնակիչների 90.9 տոկոսն օգտվում է համացանցից: Ընդ որում, տղամարդկանց՝ 93.6 տոկոսը, իսկ կանանց՝ 88.2 տոկոսը:

Հայտնի է դարձել նաև, թե որ սոցցանցերն են ամենաշատն օգտագործվում Թուրքիայում: Դրանք են Whatsapp-ը (88.6%), Youtube-ը (72.9%) և Instagram-ը (68.1%):

Տղամարդկանց կողմից ամենաշատ օգտագործվող սոցցանցերը՝ ըստ տոկոսային հարաբերակցության

Whatsapp – 91.3%
Youtube – 75.7%
Instagram – 68.7%

Կանանց կողմից ամենաշատ օգտագործվող սոցցանցերը՝

Whatsapp – 85.9%
Youtube – 70.1%
Instagram – 67.4%

Տեսանյութեր

Լրահոս