
Դամասկոսում կառավարական զորքը բոլոր ուղղություններով գրոհում է ընդդիմության հենակետ Հաջար Ալ-Ասուադ շրջանը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում չորեքշաբթի վերսկսվել են դաժան մարտերը կառավարական ուժերի և ապստամբների միջև: Ինչպես հաղորդում է BBC-ն, կառավարական ուժերը հարձակում են գործում ընդդիմության հենակետ Հաջար Ալ-Ասուադ հարավային շրջանի վրա:
Ընդդիմադիր ակտիվիստները հայտնում են, որ տեղի բնակիչները ծանր վիճակում են հայտնվել, քանի որ զորքերը շարժվում են բոլոր ուղղություններով՝ կրակի տակ պահելով տարածքը:
Ակտիվիստները նաև համացանցում մի տեսանյութ են տեղադրել, որում երևում է՝ ինչպես են ռազմական ուղղաթիռները հրթիռներ արձակում թաղամասի ուղղությամբ, ինչպես նաև նկատելի են ավելի քան 20 զոհեր:
Հաղորդվում է, որ մարտական գործողությունները վերսկսվել են նաև Հալեպում: