
Օրվա ընթացքում նույնիսկ մի փոքր շարժվելը կարող է պաշտպանել սրտի, ուղեղի և ամբողջ օրգանիզմի առողջությունը

Ամենօրյա շարժումը ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու լավագույն միջոցներից է։ Օրվա ընթացքում նույնիսկ մի փոքր շարժվելը կարող է պաշտպանել սրտի, ուղեղի և ամբողջ օրգանիզմի առողջությունը։ Այս մասին հայտնել են ԱՆ-ից:
Ֆիզիկապես ոչ ակտիվ և նստակյաց կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) հիմնական ռիսկի գործոններից են:
Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, դեպրեսիայի և դեմենցիայի առաջացման ռիսկը։
Ֆիզիկական ակտիվության օգուտները.
- Բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։
- Օգնում է նվազեցնել քաշը և կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։
- Բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում է սթրեսը և բարելավում հոգեկան առողջությունը։
- Սրացնում է մտավոր ունակությունները՝ լավ կենտրոնացում և հիշողություն:
- Նվազեցնում է ընկնելու ռիսկը տարեցների շրջանում և նպաստում ինքնուրույն կյանքին։
Ֆիզիկական ակտիվության ցանկացած տեսակ և տևողություն կարող է բարելավել առողջությունն ու բարեկեցությունը։