Օբաման ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT-ի ռուսական ծառայությունը:
Երկուսն էլ, ինչպես սպասվում էր, եկել են այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է հրաժարական տա և բավարարի Սիրիայի ժողովրդի պահանջները՝ դրանով իսկ Սիրիայում արագացնելով քաղաքական անցման գործընթացը:
Բացի այդ, Օբաման և Էրդողանը մտահոգություն են հայտնել հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Նրանք որոշել են մշտական բանակցություններ անցկացնել՝ Սիրիայում «ժողովրդավարությանն» անցում կատարելու գործընթացին աջակցելու համար: