Բաժիններ՝

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima»-ն և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 5 վիրшվոր

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդրների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս