
Պատմություն պատմող մինիմալիզմ. հարսնացուի կերպարը՝ զուսպ շքեղության խորհրդանիշ

Վերջին տարիներին հարսանեկան նորաձևությունը վստահորեն շարժվում է դեպի մաքուր գծերի, լակոնիկ ուրվագծերի և նուրբ դետալների կողմ, որոնք բոլորովին պատահական չեն: Հարսնացուի կարծրատիպային կերպարին, որը կրում է պարահանդեսային փայլուն զգեստ, փոխարինելու է գալիս մինիմալիստական շքեղությունը: «Ի վերջո, կնոջը զարդարում է ոչ թե զգեստը, այլ կինն է այն դարձնում է յուրահատուկ»: Այս կարգախոսով հարսանեկան զգեստների դիզայներները ազդարարեցին նոր սեզոնը:
Մինիմալիստական զգեստը կառուցված է կտրվածքի ճարտարապետության և գործվածքի որակի վրա: Մեկ կար, մեկ ճշգրիտ ծալք, մեկ շեշտադրող տարր և ավելորդ ոչ մի բան: Այսպիսի զգեստ կրելու համար ինքնավստահություն է հարկավոր. այն չի թաքցնում կնոջ մարմինը կտորի շերտերի մեջ, այլ ընդգծում է կազմվածքը:
Լուսանկարը՝ spotlight \ Enaura
Այս միտումը թույլ է տալիս կերպարին ավելացնել յուրօրինակ տարրեր, որոնք կդառնան հարսնացուի անձնական պատմության ակցենտային մասը։ Դա կարող է լինել ընտանեկան մասունք՝ տատիկի կրծքազարդը, որը փոխանցվել է սերնդեսերունդ, կամ անցյալ ունեցող գործվածք, որը պահպանվել է հարսնացուի մոր հարսանեկան զգեստից։ Ոչ պակաս օրիգինալ կլիներ ազգային տարրը շեշտադրելը:
Լուսանկարը՝ spotlight \ House Gilles
Լակոնիկ հանդերձանք ընտրելու ուղեցույցը գերազանց ուրվագիծն է։ Լավագույնների շարքում են՝
Մինիմալիստական ձկան պոչ՝ ծնկից հազիվ նկատելի լայնացում: Այս մոդելն իդեալական է քանդակային գծերի սիրահարների համար։
Լուսանկարը՝ spotlight \ Swiatly
Լուսանկարը՝ spotlight \ Jimmy Choo
Լուսանկարը՝ spotlight \ Milla Nova
Slip-dress. մետաքսե «երկրորդ մաշկ»՝ թեթև, կանացի և ինքնատիպ։
Լուսանկարը՝ spotlight \ Alexandra Grecco
Լուսանկարը՝ spotlight \ Jenny Yoo
Կոմբինեզոններ, որոնք թույլ կտան վայելել երեկոն առավելագույն հարմարավետությամբ։
Լուսանկարը՝ spotlight \ Pedro Palmas
Լուսանկարը՝ spotlight \ Cymbeline
Մինիմալիզմը արտահայտվում է ոչ միայն հագուստում, այլև աքսեսուարներում, որոնք ընդգծում են old-money ոճը: Բյուրեղյա բարձրակրունկներին փոխարինում են փակ կոշիկները կամ էլեգանտ մյուլերը: Քարերով պատված թագերը զիջում են դասական մարգարտե վզնոցին, իսկ դիմահարդարումը ընդգծում է միայն բնական գեղեցկությունը:
Լուսանկարը՝ spotlight \ Monique Lhuillier
Լուսանկարը՝ spotlight \ Alexandra Grecco