Ֆրանսահայերը Ալիևին դիմավորել են «հանցագործ» վանկարկումով (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Փարիզ այցն ուղեկցվել է բողոքի ցույցերով: Հարյուրավոր մարդիկ նրան դիմավորել են՝ վանկարկելով «հանցագործ», գրում է ֆրանսիական Le Monde-ը: Ըստ աղբյուրի՝  խոսքը 600 հայ ցուցարարների մասին է:  Ի թիվս այլոց, նրանք վանկարկել են նաև «Ալիև՝ ֆաշիստ. կորի՛ր Ֆրանսիայից»:

 

Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ալիևին կոչ է արել «վերականգնել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը», որպեսզի հնարավորություն ստեղծվի վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ Մինսկի խմբի ձևաչափում:

 

Ալիև-Օլանդ հանդիպումը տևել է մոտ կես ժամ:

 

Այս ամենը նախորդել է Լուվրի թանգարանում Իսլամական մշակույթի նոր ցուցասրահների բացման արարողությանը: Ալիևն այս սրահների բացման մեկենասներից է:

 

Համացանցում հայտնվել է նաև ֆրանսահայերի բողոքի ցույցի տեսանյութը, որին ծածանվել է նաև ԼՂՀ դրոշը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930