Որքա՞ն փող է պետք ՀՀ-ում երեխային դպրոց ուղարկելու համար. Sputnik Արմենիա

Հայաստանում երեխային դպրոց ուղարկելը նախորդ տարվա համեմատ թանկացել է 20%-ով։ Sputnik Արմենիան այցելել է մի շարք տոնավաճառներ և մատչելի խանութներ, որտեղից մեծ թվով քաղաքացիներ են գնումներ կատարում։

Sputnik Արմենիայի հաշվարկները ցույց են տալիս, որ երեխային դպրոց ուղարկելու համար շուրջ 95 հազար դրամ է պետք 2024 թվականի 80 հազարի փոխարեն։ Այսինքն` ուսումնական տարվա մեկնարկից առաջ ընդհանուր ծախսերն աճելեն գրեթե 15 հազար դրամով (գրեթե 20%):

Դպրոցականի ամենակարևոր պարագաներից մեկը պայուսակն է, որը Երևանի տոնավաճառներում և խանութներում կարելի է գնել 6 000-18 000 դրամով:

Պայուսակից բացի, աշակերտին պետք են տետրեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, նկարչականալբոմ, գրչատուփ և այլ գրենական պիտույքներ: Կրտսեր և միջին դասարանների աշակերտներին անհրաժեշտ են նաև կոնկրետ առարկաների համար թեմատիկ տետրեր: Այս բոլորի միջինացված արժեքը 18 000 դրամ է։

Շուրջ 65 հազար դրամ էլ պետք է դպրոցական հագուստի համար։

Ավելի մանրամասն` ինֆոգրաֆիկայում։

Միջինում որքա՞ն են փոխվել դպրոցականների հագուստի և գրենական պիտույքների գները տոնավաճառներում ու առևտրի մանր կետերում - Sputnik Արմենիա

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031