Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ուրախ է այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև, և անվանել է երկրները եղբայրական, հաղորդում է РИА Новости-ն։

Հանդիպումը կայացել է դեմառդեմ ձևաչափով։

«Մեր օրակարգը միշտ էլ շատ հագեցած է։ Վստահ եմ՝ այսօրվա օրակարգն էլ այդպիսին է, դա ակնհայտ է։ Շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են մեր միջև, մեր անձնական երկխոսության, և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար»,-ասել է Փաշինյանը հանդիպման ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031